«Որ ընտանիքս պաշտպանեմ». Նիկոլ Փաշինյանը նշել է պատճառը, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը չեն ամուսնացել (վիդեո)
Հուլիսի 24, 2025

«Որ ընտանիքս պաշտպանեմ». Նիկոլ Փաշինյանը նշել է պատճառը, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը չեն ամուսնացել (վիդեո)

Նիկոլ Փաշինյանը «Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակներում ներկայացրել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը մինչև հիմա պետական գրանցումով ամուսնացած չեն։

«Քանի որ ես 1990–ականներին ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ էի զբաղվում, ես գիտեի, որ ինձ բռնելու են, ինձ դատելու են, իմ գույքը բռնագրավելու են, ես չեմ ամուսնացել մի նպատակով, որ կարողանամ ընտանիքիս պաշտպանել։

Մենք որ տուն ենք գնել, Աննայի անունով է գրվել այդ տունը, չնայած համատեղ ենք ձեռք բերել։

Ես հասկանցել եմ, որ դատ–դատաստան է լինելու, ինձ ինչ են անելու, գոնե երեխեքս ապրելու տեղ ունենան։ Որ էդ տունը Աննայի անունով լինի, Աննան էլ ինձ հետ դե յուրե կապ չունենա, որպեսզի ինձնով չգնան մեր աշխատանքով ստեղծածը ձեռքներիս առնեն։

Չամուսնանալու ուրիշ պատճառ մենք չենք ունեցել»,–ասաց Փաշինյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս