Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում․ CNN
Նոյեմբերի 05, 2025

Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում․ CNN

By Օգոստոսի 13, 2025 176

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Ալյասկայի Անքորիջ քաղաքի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, հաղորդում է CNN-ը։

Պարբերականի համաձայն՝ ԱՄՆ-ն բախվել է խնդրի հետ, քանի որ Ալյասկայում հիմա զբոսաշրջային սեզոնի գագաթնակետն է։ Հենց այդ պատճառով էլ երկու համաշխարհային առաջնորդներին ընդունելու համար հասանելի և հարմարեցված տարբերակները խիստ սահմանափակ են։

CNN-ը հաղորդում է, որ հանդիպման կազմակերպիչները եկել են այն եզրակացությանը, որ Ալյասկայի միակ քաղաքը, որը կարող է գագաթնակետին հասնելու կենսունակ տարբերակներ ունենալ՝ Անքորիջն է։ 

«Եվ միայն քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոն համատեղ բազան է համաօատասխանում պատմական հանդիպման պահանջներին, չնայած Սպիտակ տունը հույս է ունեցել խուսափել Ռուսաստանի առաջնորդին և նրա շքախմբին ամերիկյան ռազմական բազայում հյուրընկալելու տեսանկյունից», - գրում է հրատարակությունը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։ 

Անքորիջը Ալյասկայի ամենամեծ քաղաքն է, որը գտնվում է Քուք Ինլեթի ափին և շրջապատված է Չուգաչ լեռներով։ Այն նահանգի տնտեսական և տրանսպորտային հանգույց է, որը օդային ճանապարհով կապում է Ասիան և Հյուսիսային Ամերիկան։ 

Այստեղի կլիման ավելի մեղմ է, քան Ալյասկայի շատ այլ շրջաններում, ինչը քաղաքը հարմար է դարձնում բնակության և զբոսաշրջության համար։

Միևնույն ժամանակ, ավելի վաղ հաղորդվել է, որ Անքորիջում օգոստոսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինի հանդիպման դեմ զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենալու

Այս ուրբաթ՝ օգոստոսի 15-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայի Անքորիջ քաղաքում։

Թրամփը նշել է, որ բանակցությունների ընթացքում նախատեսում է քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի լուծման ուղիները և կոչ անել Պուտինին դադարեցնել մարտերը։

Թրամփի խոսքով՝ նա հույս ունի Պուտինի հետ պայմանավորվել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տարածքների փոխանակման շուրջ, բայց ընդգծել է, որ Ուկրաինայի վերաբերյալ վերջնական համաձայնագիր պետք է ձեռք բերվի անմիջապես Կիևի և Մոսկվայի միջև։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ում կառավարությունն արդեն 36 օր չի աշխատում. շաթդաունը ռեկորդ է սահմանել

Նա կոշտ և շատ խելացի մարդ է․ Թրամփը՝ Սի Ծինփինի մասին

Երևանում ամուսինը uպանել է կնոջը

Վրաստանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ինքնիշխանությանն աջակցելու համար

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ԱՄՆ-ն հրթիռներ կտեղակայի Եվրոպայում, որոնք 6-7 րոպեում կհայտնվեն ՌԴ-ի կենտրոնական հատվածում. ՌԴ ՊՆ

Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը

Թուրքիան ռուսական գազի 2-րդ խոշոր գնորդն է աշխարհում

Global Express ինքնաթիռն իմ ամենաթանկ գնումն է. Ռոնալդու

Տղամարդը փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահին․ AP

Հայաստանը արհեստական ​​բանականության ներդրման առումով ամենահետամնաց մեկն է. Microsoft-ը հրապարակել է համաշխարհային վարկանիշը

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու