Չինաստանում մեկնարկել է Xpeng թռչող ավտոմեքենաների փորձնական արտադրությունը
Նոյեմբերի 04, 2025

Չինաստանում մեկնարկել է Xpeng թռչող ավտոմեքենաների փորձնական արտադրությունը

By Նոյեմբերի 04, 2025 11

Չինաստանում գործարկել են XPeng ընկերության թռչող մեքենաների փորձնական արտադրությունը, գրում է «Սինհուան»:

«XPeng AeroHT-ը աշխարհի առաջին խելացի գործարանում փորձնական արտադրություն է սկսել ուղղահայաց թռիչքի և վայրէջքի էլեկտրական թռչող սարքերով հագեցած ավտոմեքենաների սերիական թողարկման համար»,-հայտնում է գործակալությունը։ 

Зрители наблюдают за демонстрацией модуля eVTOL модульного летающего автомобиля Xpeng AeroHT на Китайской международной авиационно-космической выставке в Чжухае (24 октября 2025). Китай - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2025
XPeng ընկերության թռչող մեքենան

Նշվում է, որ 120 հազար քառակուսի մետր մակերեսով գործարանը, որը գտնվում է Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում, արդեն թողարկել է Land Aircraft Carrier մոդուլային ավտոմեքենայի առաջին շարժական էլեկտրական թռչող սարքը։

Գուանչժոուի գործարանի նախագծային արտադրական հզորությունը կազմում է տարեկան 10 հազար շարժական ավիացիոն մոդուլ՝ 5 հազար միավոր սկզբնական հզորությամբ: Գործակալության տվյալներով՝ լիարժեք հզորության հասնելուց հետո գործարանը կկարողանա յուրաքանչյուր կես ժամում մեկական թռչող սարք հավաքել:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 04 Նոյեմբերի 2025 16:22

Latest from Live24

Լրահոս