Ֆինլանդիան առաջարկել է՝ Թրամփը և Պուտինը հանդիպեն նոյեմբերին կայանալիք G20 գագաթնաժողովին
Նոյեմբերի 08, 2025

Ֆինլանդիան առաջարկել է՝ Թրամփը և Պուտինը հանդիպեն նոյեմբերին կայանալիք G20 գագաթնաժողովին

By Նոյեմբերի 04, 2025 52

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպել նոյեմբերի վերջին Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ քաղաքում, որտեղ տեղի կունենա G20-ի գագաթնաժողովը: ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդները, սակայն, չեն պլանավորում մասնակցել գագաթնաժողովին: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Ստաբն իր առաջարկը ներկայացրել է Հելսինկիում Ազգային պաշտպանության դասընթացի բացման ժամանակ։ Նա նաև անդրադարձել է միջուկային զենքին, Ֆինլանդիայի պաշտպանությանը և Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը։

G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 22-23-ին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ներկայացված կլինի պատշաճ մակարդակով (նախորդ տարիներին միջոցառմանը մասնակցել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը)։ ԱՄՆ-ն գագաթնաժողովում կներկայացնի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եթե 44-օրյա պшտերազմի ժամանակ ես լինեի երկրի ղեկավարը, կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյանի սկսվելու օրը. Սերժ Սարգսյան

Հայաստան է ժամանել հացահատիկով գնացքը՝ Ղազախստան, ՌԴ, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով․ Կառավարություն

2020-ի նոյեմբերի 5-ի գիշերը Շուշին արդեն հանձնվել էր․ Սերժ Սարգսյան

Վրաստանում «գողական աշխարհից» 43 անձի մեղադրանք է առաջադրվել

Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էին ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ․ Սերժ Սարգսյան

Մեծ կասկած ունեմ, որ Բաքու տարվածների ցուցակում ընդգրկվել են մարդիկ նաև ոչ առանց Հայաստանի իմացության․ Սերժ Սարգսյան

ՀՀ-ն պետք է կիրառեր ամենահզոր, հեռահար համակարգերը պատերազմի 1-ին րոպեներից․ Սերժ Սարգսյան

44-օրյա պատերազմն անխուսափելի չէր. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը՝ երկրից դուրս մեկնելու արգելքի մասին

Ստամբուլի դատախազությունը Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել

Ռուսաստանը «չի ուզում կանգ առնել»․ Թրամփն ասել է, թե ինչու է հետաձգվել Պուտինի հետ հանդիպումը

Գիտնականները զգուշացնում են տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորկի մասին

Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին

«Վարդան Հարությունյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով»․ Վարազդատ Հարությունյան

Մեծ Բրիտանիան չեղարկել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցները