Մերժվածը ժողովրդի մեջ է, ընտրվածը՝ ժողովրդից փախած
Նոյեմբերի 18, 2025

Մերժվածը ժողովրդի մեջ է, ընտրվածը՝ ժողովրդից փախած

By Մայիսի 14, 2022 58276

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան  կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու ու անօգնական վիճակում թողնելու մասին Նիկոլի քարոզիչներն առ այսօր նոր արդարացնող հայտարարություններով են հանդես գալիս։ Հիմնական արդարացումն այն է, որ  «կառավարական շարասյան վերաբերյալ պրոտակոլ կա»։ Դա այն է, որ շարասյունը չէր կարող կանգնել ու օգնել մահամերձ հղիին։ Չեմ խոսում դրա զազրելի ծիծաղելության մասին։

Ինքս երբևէ իշխանական շրջանակների հետ մոտ չեմ եղել և «բրախած ունեմ նրանց բոլոր պրոտակոլները»։ Կարծում եմ՝ եթե ժողովրդի կողմից է ղեկավարը ընտրվում՝ նրա ամենամեծ պրոտակոլը պիտի լինի մարդ լինելը, ժողովրդի կողմից սիրված լինելը։ 

Այդ դեպքի հետ կապված  իմ մտորումները շատ են։ Ու մտորումներիս բոլոր ճամփան տանում է « ժողովրդի կողմից ընտրված «Նիկոլ Փաշինյանի ու «ժողովրդի կողմից մերժված» Սերժ Սարգսյանի պրոտակոլների համեմատությունը։ Ընտրվածն ու մերժվածը երկուսն էլ կեղծ կատեգորիաներ են, որովհետև մերժվածը ժողովրդի մեջ է, իսկ ընտրվածը ժողովրդից փախած վիճակում է։  Նման համեմատություն ես մի անգամ էլ արել եմ՝ կոնկրետ օրինակով, այսօր կփորձեմ մի այլ օրինակ բերել, որին ինքս ականատես եմ եղել։ 

Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում ժողովրդի կողմից ընտրված լինելու մասին և խոսում է ժողովրդի անունից։ Խոսում է, բավական չէ՝  ժողովրդից թաքուն, նրա անունից թշնամու հետ կապիտուլյացիայի գրավոր փաստաթուղթ է ստորագրում ու բանավոր խոստումներով տարածքներ զիճում։ Եթե մարդ իրեն համարում է ժողովրդի կողմից ընտրված ղեկավար, ինչու՞ չի կարողանում դուրս գալ ժողովրդի մեջ։ Սա է «ժողովրդի կողմից , ընտրված լինելու» հիմնական ցուցիչը։ Փշալարերի, ուժայինների թիկունքում թաքնվում է միայն ժողովրդի թշնամին։ 

Հիմա «աշխարհաքաղաքական ինչ որ ուժերի հովանավորությամբ Նիկոլի «պրոտակոլը մի կողմ թողնեմ» ու անցնեմ «Սերժի պրոտոկոլին»՝ կոնկրետ օրինակով։ 
2018-ին (հիշեք թիվը, Նիկոլի ոչ բարով իշխանության գալու տարին ) Կապան քաղաքում Սերժ Սարգսյանի կուսակցության՝ ՀՀԿ-ի  քարոզարշավն էր։ «Պրոտոկոլով» բնական է, Սերժ Սարգսյանը ծրագիր ուներ, գծված, նախանշված։ 

Այդ օրը Սերժ Սարգսյանի տարիքն առած ազգականներից մեկը Սյունիքի մի այլ քաղաքում, բավականին Կապանից հեռու,  մահանում է։ Մահացողի հարազատները գիտեին «Սերժի պրոտոկոլը» և գտնում էին, որ պետք չի նրան ասել՝ միևնույն է, չի կարողանալու գալ։ Բայց տարեց մեկը մտածում է՝ մերը ասելն է, իրենը չգալը։ Իրեն հայտնի ճանապարհով, շրջապատի մարդկանցից մեկի միջոցով լուրը հաղորդում է։ Ոչ մեկը չէր սպասում, որ լուրը տեղ կհասցնեն կամ հասցնելուց հետո նախագահը տարեց ազգականի համար իր կուսակցության քարոզարշավը կթողնի, կգա։ Բայց ի զարմանս հարազատների, Սերժ Սարգսյանը «պրոտոկոլի հերն անիծելով» գալիս է ու մոտ երեք ժամ մնում մահացած ծեր մարդու տանը։ Պատմում են, որ նա լուռ նայում էր մահացածին, մեկն էլ պատմում էր՝ Սերժը իր ազատ կյանքն էր հիշում, իր մանկությունը, աչքերը լիքն էին թախծով, ասես էն ուժեղ Սերժը չլիներ, որից բոլորը քաշվում էին։ 

Դրանից մի երկու ամիս հետո պիտի Սերժին մերժեին։ Սա ասում եմ նրա համար, որ Նիկոլն իմանա, որ ժողովուրդը գլխի է ընկել, որ  Սերժին մերժողը ինքն ու այն ուժերն են եղել, որոնք իրեն բերել են ոչ միայն Սերժին, այլ Արցախն ու Հայաստանը մերժելու համար։ Սերժին մերժելուց երկու-երեք ամիս առաջ Սերժ Սարգսյանը ազատ շրջում էր ժողովրդի մեջ և ուժայինների հետևում, դիպուկահարների նշանառության տակ  Նիկոլի պես  չէր թաքնվում։

Ուզում եմ համեմատեք Նիկոլի  պրոտակոլն  ու «մերժված» Սերժ Սարգսյանի պրոտակոլը։ Որ համեմատեք, գլխի կընկնեք, թե մերժվածն ո՞վ է։ Շարասյունի նույնիսկ վերջին կամ նախավերջին մեքենային  թույլ չի տվել որ կանգնի, որովհետև վախեցել է տարածքի ժողովրդից։ Ուրիշ բան չկա։ Թող արդարացում փնտրողները ուրիշ բան հորինեն, որ ավելի զավեշտալի չլինի։ Օրինակ, ՄԻՊ-ի նման ասեն, որ Նիկոլը չի իմացել, որ մարդ է ընկել մեքենայի տակ։ Եթե հավի ճուտ էլ ընկներ, Նիկոլն առաջինն էր իմանալու։ Համոզված եղեք։

«Հրապարակ»

Rate this item
(1 Vote)

Լրահոս

Ֆոտո

Ծեծկռտուք՝ Երևանում․ ոստիկանության գվարդիայի ջոկի հրամանատարին հրել-գցել են․ նա հիվանդանոցում է

ՀԱՄԱՍ-ը մերժել է ՄԱԿ-ի ընդունած բանաձևը

Իրանը շատ լավ հարաբերություններ ունի Կասպյան տարածաշրջանի բոլոր երկրների հետ. Արաղչի

Հայաստանի խորհրդարանում ընթանում է «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ հանրային քննարկումը

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս են բերել 76-ամյա տանտիրուհուն. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Մադուրոն հաստատել է ԱՄՆ վարչակազմի հետ երկխոսության իր պատրաստակամությունը

Քաջարան-Ագարակ հատվածի թունելում կատարվում են ամրանավորման, անվտանգության խորշերի կառուցման աշխատանքներ

Լեհաստանի վրա զինվшծ հարձակnւմ է նախապատրաստվում. ԳՇ պետ

Կանադայի նախկին վարչապետի նախկին կինը առաջին անգամ մեկնաբանել է նրա և Քեթի Փերիի սիրավեպը

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու նախագիծը

Sony-ն ֆիլմ կնկարահանի Լաբուբուի մասին

Սաուդյան Արաբիան մարդասիրական դրամաշնորհի շրջանակում նավթի խմբաքանակ է ուղարկել Սիրիա

Եվրահանձնաժողովին կասկածում են հարցումների պատասխաններ պատրաստելիս ChatGPT օգտագործելու մեջ․ Euractiv

ԱՄՆ-ն պատրաստվում է երկու մրցակցի հետ հնարավոր միջուկային դիմակայության. WSJ

ԵՄ-ն խստացրել է երրորդ երկրների հետ առանց վիզայի ճանապարհորդության կասեցման կանոնները