Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղադրվել են 12 հատ թուջե ձուլվածքով 4 թև ուղեցույց ցուցանակներ, Մալաթիա-Սեբաստիա և Ավան վարչական շրջաններում՝ 18 հատ 5 թև ուղեցույց ցուցանակներ:
Կենտրոն վարչական շրջանում էլ տեղադրվել են 14 հատ թուջե ձուլվածքից՝ փողոցների անվանումների և շենքերի համարների ցուցանակներ: