Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոռուպցիոն սկանդալի ֆոնին նախազգուշացրել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն: Այս մասին փոխանցում Է Do Rzeczy պարբերականը։
«Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում Ուկրաինայում բոլոր նրանց, ովքեր ձայնի իրավունք ունեն այս հարցում. զգուշացեք կոռուպցիայից, քանի որ դուք կպարտվեք պատերազմում, եթե հանդուրժեք նման միջադեպերը», - նշել է Տուսկը:
Լեհաստանի վարչապետը նաև հավելել է, որ Զելենսկուն արդեն զգուշացրել է Ուկրաինայում կոռուպցիայի մասին։ «Սակայն փողերն արդեն քամուն են տրվել, և գինը ամեն դեպքում շատ բարձր կլինի», - ամփոփել է վարչապետը։