Աշխարհում անալգինը անալգին ա, ինչպես թթվածինը՝ թթվածին, ջրածինը՝ ջրածին. Փաշինյան
Դեկտեմբերի 06, 2025

Աշխարհում անալգինը անալգին ա, ինչպես թթվածինը՝ թթվածին, ջրածինը՝ ջրածին. Փաշինյան

By Նոյեմբերի 14, 2025 49

Մարդը կարող է ասել՝ պետությունը ինձ տալիս է դեղ, բայց ես այդ դեղը չեմ ուզում, չեմ օգտագործում, այլ գնում եմ ուրիշ դեղ. Մենք էլ ասում ենք՝ շատ լավ, մենք պետության որոշած դեղի, դեղանյութի գումարը կտանք ձեզ, դուք ուզում եք՝ ավելացրեք ձեր կողմից և վերցրեք ձեր ուզած դեղը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգին, որն ուժի մեջ է մտնելու հունվարի 1–ից։ 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հավելեց. «Մենք ցանկն էլ ունենք, ամեն դեղի համար փոխհատուցման միջին գին ենք հաշվել և այդքան ենք փոխհատուցելու, և ձեր ասած տարբերակով»։ 

Փաշինյանը շարունակեց. «Մենք դեղանյութն ենք նշում, ոչ թե դեղի ֆիրման։ Օրինակ, կա անալգին, 100 ֆիրմա արտադրում է անալգին, մենք անալգին դեղանյութն ենք ֆինանսավորում և ոչ թե ասենք, արտադրության երկիրը։ Կա դանիական, կա գերմանական, կա հնդկական, կա հայկական և այլն։ Մենք արտադրողի հետ չենք աշխատում, որովհետև բնության մեջ սկզբունքորեն անալգինը անալգին է, ինչպես թթվածինը թթվածին է, ջրածինը՝ ջրածին։ Չնայած չգիտեմ, երևի ինչ-որ նրբություններ կան»։ 

Անահիտ Ավանեսյանը հավելեց. «Մենք առաջնորդվում ենք քիմիական անվանումներով, բայց մենք նաև հաշվարկ ենք արել, Հայաստանում բոլոր հնարավոր բրենդային անուններն էլ ենք ցանկավորել, և մեր փոխհատուցման գնից ավել արժեցող դեղերը քաղաքացին ևս կարողանալու է ձեռք բերել համավճար իրականացնելով»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Հնդկաստանը բանակցել են կառուցողական մթնոլորտում. Պուտին

Մրգաշատ գյուղում այրվել է անասնակեր

Արսեն Վենգերը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ փոխել է իր անունը նախքան ընտանեկան ռեալիթի շոուի աստղ դառնալը

Ֆրանսիայի միջուկային սուզանավերի բազայի վերևում անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել

«777» գիշերային ակումբում վիճաբանություն է եղել․ մասնակիցների մեջ կան նաև օտարերկրացիներ

«Այլմոլորակային նավը» տարօրինակ վարքագծով գրավել է համաշխարհային ուշադրությունը

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից

Վրաստանը հունվարի 1-ից մուտք գործելու համար բժշկական ապահովագրություն կպահանջի

Հունաստանն Էգեյան ծովում Թուրքիային զսպելու համար նոր քալյլերի կդիմի

Թուրքիան պատրաստ է  հրաժարվել ռուսական С-400-ներից հանուն F-35-ների․ ԱՄՆ

Իռլանդիան կհետաքնի դրոնների մոտենալը Զելենսկու նախագահական ինքնաթիռին

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. Եվրոն մի փոքր էժանացել է

Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը, անշուշտ, հնարավոր է. Ուշակով

Պուտինը և Մարգարիտա Սիմոնյանը մասնակցել են «RT India»-ի բացման արարողությանը