Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարող է հրաժարական տալ, եթե բախվի կոռուպցիոն նոր սկանդալի։ Այս մասին գրում է գերմանական Berliner Zeitung թերթը։
Լրագրողները պնդում են, որ նոր սկանդալ կարող է տեղի ունենալ, օրինակ, պաշտպանության ոլորտում։ Հրատարակությունը նաև նշել է, որ Զելենսկին ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը՝ խոստանալով վերացնել կոռուպցիան երկրում։ Սակայն, ըստ հոդվածի, Ուկրաինայի առաջնորդը չի պահել իր խոստումը, ինչը թույլ է տվել, որ այս երևույթը շարունակի սրվել։
«Զելենսկին թույլ է տվել ձևավորել մի համակարգ, որի շրջանակներում իր ընկերներն ու նախկին գործընկերները, որոնցից մի քանիսը պաշտոններ չեն զբաղեցրել, կարող են ազդել ազգային անվտանգության հիմքում ընկած որոշումների վրա», - նշվում է հոդվածում։