Աշխարհը «ոտք կդնի դեպի դժոխք տանող ճանապարհին», եթե շարունակի անտեսել միջուկային պատերազմի սպառնալիքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հետախուզության նախկին վերլուծաբան Սքոթ Ռիտերը, գրում Է TASS-ը։
«Բանակցությունների ամենադժվար հարցերից մեկը վերաբերում է միջուկային զենքին, քանի որ դա ազգային անվտանգության հետ կապված հարց է։ Այսօր այն ժամանակն է, երբ Ռուսաստանը միջուկային սպառնալիք է զգում ԱՄՆ-ից», - նշել է փորձագետը։
Ըստ Ռիտերի, դա «շատ դժվար հարց է զրույցի համար և շատ դժվար է սկսել»: Սակայն այդ թեմաները պետք է նորից ու նորից բարձրացվեն։