ԱՄՆ վարչակազմը, որպես Վենեսուելայի նավերի վրա հարվածների օրինականության հիմնավորում, սպառնալիք է ներկայացրել ֆենտանիլ թմրանյութի՝ որպես քիմիական զենքի օգտագործման համար: Այս մասին գրել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ինչպես պնդում է Ներկայացուցիչների պալատի անդամն ու իրավիճակին մոտ կանգնած մեկ այլ անձ, արդարադատության նախարարության գաղտնի գրության մեջ, որը թույլ է տալիս հարվածներ հասցնել թմրանյութերով նավերին, ֆենտանիլը նկարագրվում է որպես քիմիական զենքի պոտենցիալ սպառնալիք:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եկել էր այն եզրակացության, որ ԱՄՆ-ն ներքաշվել է թմրակարտելների հետ զինված հակամարտության մեջ, որոնց իր թիմը բնութագրում է որպես ահաբեկչական կազմակերպություններ: Համապատասխան ծանուցումն ուղարկվել է Կոնգրեսի մի քանի կոմիտեներին, ինչպես նաև լրագրողներին: