ԱՄՆ-ն նվազեցնում է լատինամերիկյան չորս երկրից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
Դեկտեմբերի 06, 2025

ԱՄՆ-ն նվազեցնում է լատինամերիկյան չորս երկրից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը

By Նոյեմբերի 14, 2025 43

ԱՄՆ վարչակազմն առևտրային համաձայնության է հասել Արգենտինայի, Գվատեմալայի, Էկվադորի և Սալվադորի հետ, որով նախատեսվում է Վաշինգտոնի կողմից ներմուծվող որոշակի ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի նվազեցում:

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սալվադորի, Արգենտինայի, Էկվադորի և Գվատեմալայի հետ բեկումնային առևտրային համաձայնագրերի մասին, որոնք ավելի լայն և պարզեցված մուտքի հնարավորություն են բացում Արևմտյան կիսագնդում Ամերիկայի կարևորագույն ռազմավարական գործընկերներից մի քանիսի շուկաներ», – ասվում է հաղորդագրության մեջ։

 

Բոլոր չորս երկրների դեպքում խոսքը մի շարք ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի նվազեցման կամ լիակատար չեղարկման մասին է։ Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Վաշինգտոնը կհրաժարվի Էկվադորի, Սալվադորի և Գվատեմալայի նկատմամբ մաքսատուրքերից այն ապրանքների համար, որոնք չեն կարող «աճեցվել, արդյունահանվել կամ բնականորեն արտադրվել ԱՄՆ-ում բավարար քանակությամբ»։ 

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ համաձայնեցված միջոցառումները կարող են թույլ տալ իջեցնել, մասնավորապես, բանանի, սուրճի և շոկոլադի գներն ամերիկացիների համար։Իր հերթին, ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրը The Financial Times-ին հայտնել է, որ ապրանքների մեծամասնության համար կպահպանվեն 10-15%-ի չափով մաքսատուրքերը։ Աղբյուրը հավելել է, որ համաձայնագրերը կարող են հրապարակվել երկու շաբաթվա ընթացքում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Հնդկաստանը բանակցել են կառուցողական մթնոլորտում. Պուտին

Մրգաշատ գյուղում այրվել է անասնակեր

Արսեն Վենգերը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ փոխել է իր անունը նախքան ընտանեկան ռեալիթի շոուի աստղ դառնալը

Ֆրանսիայի միջուկային սուզանավերի բազայի վերևում անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել

«777» գիշերային ակումբում վիճաբանություն է եղել․ մասնակիցների մեջ կան նաև օտարերկրացիներ

«Այլմոլորակային նավը» տարօրինակ վարքագծով գրավել է համաշխարհային ուշադրությունը

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից

Վրաստանը հունվարի 1-ից մուտք գործելու համար բժշկական ապահովագրություն կպահանջի

Հունաստանն Էգեյան ծովում Թուրքիային զսպելու համար նոր քալյլերի կդիմի

Թուրքիան պատրաստ է  հրաժարվել ռուսական С-400-ներից հանուն F-35-ների․ ԱՄՆ

Իռլանդիան կհետաքնի դրոնների մոտենալը Զելենսկու նախագահական ինքնաթիռին

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. Եվրոն մի փոքր էժանացել է

Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը, անշուշտ, հնարավոր է. Ուշակով

Պուտինը և Մարգարիտա Սիմոնյանը մասնակցել են «RT India»-ի բացման արարողությանը