ՀՀ Առողջապահության նախարարությունը մտադիր է բուժաշխատողների համար հատուկ ID քարտեր ներդնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարարա Անահիտ Ավանեսյանը, տեղադրելով ID-ի նախատիպը։
«Բուժաշխատողների ռեգիստրի ներդմամբ նման ID քարտեր ենք նախատեսել ձեզ համար: Այն թե´ՀՀ-ում, և թե´ այլ երկրներում կփաստի ձեր բժիշկ լինելը:
Սա նախատիպն է: Խնդրում եմ ներքևում կարծիքներ և առաջարկություններ թողնել դիզայնի և զետեղված տվյալների առումով, դիտարկենք», - գրել է նա։