Հնդկաստանի Թելանգանա նահանգից առնվազն 42 հնդիկ ուխտավոր է զոհվել Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հաղորդում է India Today-ը։
Մեքքայից Մեդինա ուղևորվող ավտոբուսը բախվել է դիզելային վառելիքի ցիստեռնի: Նախնական տեղեկությունների համաձայն՝ բախումն այնքան ուժեղ է եղել, որ ուղևորներից շատերը տեղում մահացել են, իսկ մի քանիսը ծանր վիրավորվել են:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը իրենց վիշտն ու ցավակցությունն են հայտնել զոհվածների ընտանիքներին։ Արտգործնախարարը նշել է, որ Ռիադում գտնվող հնդիկ դիվանագետները և Ջիդդայում գտնվող գլխավոր հյուպատոսությունը ցուցաբերում են հնարավոր աջակցություն վիրավոր քաղաքացիներին և վթարի զոհերի հարազատներին։