Փաշինյանն ու ԱՄՆ պաշտոնյան քննարկել են Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը
Նոյեմբերի 18, 2025

Փաշինյանն ու ԱՄՆ պաշտոնյան քննարկել են Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը

By Նոյեմբերի 17, 2025 19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։

Վարչապետը ողջունել է տիկին Հուքերի այցը Հայաստան և նշել, որ վերջին ժամանակահատվածում երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացել է նոր մակարդակի։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ–ի հետ գործընկերությունը նորովի է ընկալվում ինչպես Կառավարության, այնպես էլ հայ հանրության շրջանում։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ–ի և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործում։ Վարչապետը կարևորել է Վաշինգտոնում օգոստոսի 8–ին տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց իմպլեմենտացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը՝ նախատեսված ժամանակացույցի համապատասխան։ Երկրի ղեկավարն ընդգծել է նաև ԱՄՆ–ի հետ երկկողմ հարաբերություններում ձևավորված հարուստ օրակարգի փաստը, որը ներառում է տարբեր ոլորտներ և ուղղություններ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրընկալելու համար՝ նշելով, որ Երևան է այցելել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի կողմից օգոստոսյան հանդիպումների ժամանակ սահմանված տեսլականն առաջ մղելու համար։ Էլիսոն Հուքերը նշել է, որ Երևան է այցելել քննարկելու առևտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցերը։ Միաժամանակ, նա ընդգծել է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերի գլխավորությամբ երկկողմ աշխատանքային խմբերի գործունեության մեկնարկի փաստը, որի նպատակն է՝ պատմական գագաթնաժողովին ընդունած երկկողմ համաձայնագրերը կյանքի կոչելը և միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղին զարգացնելը։ Պետքարտուղարի տեղակալը շեշտել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, զուգորդված Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ, խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։ Նրա համոզմամբ՝ սա կստեղծի նշանակալի օգուտներ և՛ ամերիկացի, և՛ հայ ժողովուրդների համար, ինչը հնարավոր է դարձել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի առաջնորդության շնորհիվ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վարչապետ Փաշինյանի և նախագահ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, TRIPP նախագծի իրականացմանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բուժաշխատողները հատուկ ID քարտեր կունենան. Անահիտ Ավանեսյան

Երևանում տեղադրվել են նոր թուջե ուղեցույց ցուցանակներ

Ռուսական անօդաչուների հարձակման հետևանքով Իզմայիլում թուրքական լցանավ է խոցվել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում

ՌԴ նախկին վարչապետ Կասյանովը և տնտեսագետ Գուրիևը ներառվել են ահաբեկիչների ցուցակում

Ո՞ր iPhone 17-ը գնել 2025–2026 թվականին. ուղեցույց նոր մոդելների մասին

Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով կլինի Ղազախստանում

Լոնդոնի կենտրոնում կանգնեցվել է Բրիջիթ Ջոնսի արձանը

Հայտնաբերված «Սապսան» տեսակի բազեն տեղափոխվել է վերականգնողական կենտրոն, իսկ լուսանը բաց է թողնվել վայրի բնություն. ԲԸՏՄ

Բուժաշխատողները հատուկ ID քարտեր կունենան․ Ավանեսյան

Ուկրաինան կոռուպցիայից մաքրելու միջոցները բավարար չեն. Զելենսկի

Սովորական աշխարհակարգը մոտենում է ավարտին. Մերց

Հռոմում կողոպտել են Louis Vuitton խանութըա

Բլոգերները շրջանցել են Լուվրի անվտանգության աշխատակիցներին և իրենց նկարը կախել «Մոնա Լիզայի» կողքին

Պետությունն առաջիկա 3 ամսում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի հետ կբանակցի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ. ՀԾԿՀ նախագահ