Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), հայտնում են ՔԿ-ից։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում սպանվել էր Չեչնիայի քաղաքացի՝ 23-ամյա Այշատ Բայմուրադովան։