Սաուդյան Արաբիան մարդասիրական դրամաշնորհի շրջանակում նավթի խմբաքանակ է ուղարկել Սիրիա
Նոյեմբերի 18, 2025

Սաուդյան Արաբիան մարդասիրական դրամաշնորհի շրջանակում նավթի խմբաքանակ է ուղարկել Սիրիա

By Նոյեմբերի 18, 2025 17

Սաուդյան Արաբիան Սիրիա է մատակարարել նավթի առաջին խմբաքանակը, որը տրամադրվել է Արաբական Հանրապետության էներգետիկ ոլորտի գործունեությանը աջակցելու համար նախկինում համաձայնեցված օգնության փաթեթի շրջանակում, հաղորդում է Al Arabiya-ն։

Նոյեմբերի 16-ին Բանիյասի նավահանգիստ է ժամանել 650 հազար բարել նավթ տեղափոխող լցանավ։ Ըստ որոշ տեղեկությունների, այս բեռը առաջինն էր 1,65 միլիոն բարել դրամաշնորհի շրջանակում։

Սաուդյան Արաբիայի զարգացման հիմնադրամը և Սիրիայի էներգետիկայի նախարարությունը սեպտեմբերի 11-ին համաձայնագիր են ստորագրել դրամաշնորհի վերաբերյալ, որն ուղղված է սիրիական նավթավերամշակման գործարանների արդյունավետության և կայունության բարելավմանը։

Հուլիսի վերջին Էր-Ռիադը և Դամասկոսը էներգետիկ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է երկու երկրների միջև ընդլայնված համագործակցություն նավթի և գազի, նավթաքիմիական, էլեկտրաէներգետիկ և վերականգնվող էներգիայի ոլորտներում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կիևն արդեն ունի մշակված լուծումներ. Զելենսկին՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման մասին

Երեկ Երևանում բանկից գողություն կատարած անձն արդեն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ բանակը մասնակցություն է ունեցել մարտիմեկյան իրադարձություններին. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Թրամփը շնորհավորել է ամբողջ աշխարհին

Թուրքիան կշարունակի կատարել Հարավային Կովկասի զարգացմանն ուղղված պարտավորությունները. Էրդողան

Նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար

Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է 45 հազարով․ պաշտոնյա

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կքննարկի Վրաստանի աջակցությունը TRIPP-ին

Զելենսկին վաղը կմեկնի Թուրքիա

Երևանի 143 դպրոցում արդեն սահմանափակվել է խելացի սարքերի օգտագործումը

Թրամփը խոստովանել է, որ ձայնը խզվել է, որովհետև գոռացել է մարդկանց վրա

Իսրայելը ՄՔԴ-ին խնդրել է չեղյալ հայտարարել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման հրամանները

Թուրքիան կշարունակի կատարել Հարավային Կովկասի զարգացմանն ուղղված պարտավորությունները. Էրդողան

Սամվել Կարապետյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ․ որոշումը հրապարակվեց

Թրամփը պլանավորում է F-35 կործանիչներ վաճառել Սաուդյան Արաբիային