Ոստիկանները տան անդամներին դուրս հանեցին, և հորը տարան տան հետևը. Ծափաթաղի բուժքույրը՝ 3-ամյա Տիգրանի սպանության մասին
Նոյեմբերի 08, 2025

Ոստիկանները տան անդամներին դուրս հանեցին, և հորը տարան տան հետևը. Ծափաթաղի բուժքույրը՝ 3-ամյա Տիգրանի սպանության մասին

By Նոյեմբերի 03, 2025 40

Ոչ մի բան չեմ կարող ասել, հնելուկային է ամեն բան։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ծափաթաղ գյուղ բուժքույր Ալմաստ Վարդենյանը՝ անդրադառնալով նրան, որ պարզվել է, որ 3–ամյա Տիգրանին հայրն է խեղդել։ 

Հարցին՝ նախկինում հոր կողմից ագրեսիվ վարքի դրսեւորումներ եղե՞լ են, նա պատասխանեց. «Չեմ լսել չեմ նկատել։ Հայրը՝ Արմենը, ոստիկանական մեքենայի մեջ էր, բերեցին, իջեցրին, գնացին տան հետևը։ Բոլորին տնից հանեցին դուրս, մենք դրսում կանգնած ենք։ տանը ոչ մի գործողություն չի կատարվել։ Ես չեմ հավատում այս ամենին։ Տան անդամները ոչ մի բան չէին խոսում։ Տեղի ունեցածը հանելուկային ու անհավատալի է»։ 

Այսօր ավելի վաղ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա  Տիգրանին։

«Այս պահի դրությամբ, շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։

Երեխայի  հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։  Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը։ Ես այս պահին այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ ըստ երեխայի հոր նախնական ցուցմունքի, ինքը երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել։ 

Նշենք, որ այս պահին Ծափաթաղում է մահացած հայտնաբերված երեքամյա Տիգրանի տանը քննչական գործողությունները շարունակվում են։ Տան բակում, ինչպես նաև տան ներսում քննիչներ ու ոստիկաններ են կան։ Նրանք հարցաքննում են ընտանիքի անդամներին։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։ 

3-ամյա Տիգրան Օգանեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը)։ Օրեր անց Տիգրանի մարմինը հայտնաբերվել է դաշտամիջյան հատվածում։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եթե 44-օրյա պшտերազմի ժամանակ ես լինեի երկրի ղեկավարը, կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյանի սկսվելու օրը. Սերժ Սարգսյան

Հայաստան է ժամանել հացահատիկով գնացքը՝ Ղազախստան, ՌԴ, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով․ Կառավարություն

2020-ի նոյեմբերի 5-ի գիշերը Շուշին արդեն հանձնվել էր․ Սերժ Սարգսյան

Վրաստանում «գողական աշխարհից» 43 անձի մեղադրանք է առաջադրվել

Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էին ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ․ Սերժ Սարգսյան

Մեծ կասկած ունեմ, որ Բաքու տարվածների ցուցակում ընդգրկվել են մարդիկ նաև ոչ առանց Հայաստանի իմացության․ Սերժ Սարգսյան

ՀՀ-ն պետք է կիրառեր ամենահզոր, հեռահար համակարգերը պատերազմի 1-ին րոպեներից․ Սերժ Սարգսյան

44-օրյա պատերազմն անխուսափելի չէր. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը՝ երկրից դուրս մեկնելու արգելքի մասին

Ստամբուլի դատախազությունը Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել

Ռուսաստանը «չի ուզում կանգ առնել»․ Թրամփն ասել է, թե ինչու է հետաձգվել Պուտինի հետ հանդիպումը

Գիտնականները զգուշացնում են տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորկի մասին

Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին

«Վարդան Հարությունյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով»․ Վարազդատ Հարությունյան

Մեծ Բրիտանիան չեղարկել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցները