Ռուսական Սու-35Ս ինքնաթիռն այսօր աշխարհի ամենաարդյունավետ ժամանակակից կործանիչն է։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ռոստեխ» կորպորացիային։
«Ռոստեխ» միացյալ ավիաշինական կորպորացիան (UAC) պետական պաշտպանության պատվերի շրջանակում պատրաստել և Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել նոր Սու-35Ս-ներ:
««Ռոստեխ» պետական կորպորացիայի ավիաշինարարներն ավելացրել են ժամանակակից մարտական ինքնաթիռների մատակարարման տեմպերը՝ ի շահ ՌԴ պաշտպանության նախարարության։ Դա վերաբերում է նաև Սու-35Ս–ին` Աասօրվա դրությամբ աշխարհի ամենաարդյունավետ ժամանակակից կործանիչին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ինքնաթիռը հագեցած է առաջադեմ սարքավորումներով և գործողության մեծ շառավղով խոցելու միջոցներով։
«Սու-35Ս-ը կարող է ցամաքային և վերջրյա թիրախները ոչնչացնել օրվա բոլոր ժամերին եղանակային բարդ պայմաններում», – ասվում է հրապարակման մեջ:
Կործանիչներն անցել են ցամաքային և թռիչքային գործարանային փորձարկումներ։
Միավորված ավիաշինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Վադիմ Բադեխան հայտարարել է, որ կորպորացիան լրջագույն խնդիր է կատարում ռազմական արտադրանքի թողարկման ծավալների ավելացման ուղղությամբ:
2025 թվականին օպերատիվ-մարտավարական և ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռների հերթական խմբաքանակների մատակարարում է նախատեսվում։