Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ. «Ժողովուրդ»
Հոկտեմբերի 30, 2025

Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ. «Ժողովուրդ»

By Հոկտեմբերի 30, 2025 6

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք համայնքապետ ընտրվելը՝ ՔՊ-ի կողմից չառաջադրվելու եղանակով, լուրջ ռիսկեր է պարունակում. ընտրվելուց հետո բանտարկությունը դառնում է անխուսափելի: Օրինակները տասնյակից ավելի են:

«Ժողովուրդ» օրաթերթը կազմել է ՀՀ-ի համայնքների այն ղեկավարների ցանկը, որոնք ՔՊ-ական չեն եւ ձերբակալվել ու կալանավորվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից:

– 06.07.2021-ին ձերբակալվեց Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը. նա «Հայաստան» դաշինքի վստահված անձն էր Գորիսում:

– 07.07.2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:

– 08.07.2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

– 22.04.2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

– 17. 07. 2021-ին ձերբակալվեց եւ կալանավորվեց Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։

– 06 10. 2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

– 05.12.2023-ին Ալավերդու ավագանին, ոստիկանության աշխատակիցներով պաշարված շենքում, անվստահություն հայտնեց «Ապրելու երկրի» ներկայացուցիչ Արկադի Թամազյանին, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին ընտրեց համայնքի ղեկավար։

– 20.10.2025-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը:

– 23. 09.2025-ին իր տան բակում սպանվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը:

– 28.10.2025-ին կալանավորվեց Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը:

– 29.10.2025-ին՝ երեկ, Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի պաշտոնավարումը կասեցվեց։ Նրա վերաբերյալ քրեական վարույթն առնչվում է աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը. Բալասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։

Անշուշտ, կան համայնքների ղեկավարներ, որ դեռ շարունակում են պաշտոնավարել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է տեղեկություններ, որ շուտով բոլոր այն համայնքների ղեկավարները, որոնք չեն դարձել ՔՊ-ական կամ «հավատարմության երդում» չեն տվել, որեւէ պատճառով կհեռացվեն պաշտոններից` ընդհուպ կալանավորվելու գնով»։

Rate this item
(0 votes)

Լրահոս