3-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են Ծափաթաղում, այս պահին որեւէ նորություն չկա
Հոկտեմբերի 29, 2025

3-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են Ծափաթաղում, այս պահին որեւէ նորություն չկա

By Հոկտեմբերի 29, 2025 21

3-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են Ծափաթաղում, այս պահին որեւէ նորություն չկա, այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։ 

Որոնողական աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ շուրջ 150, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող, ինչպես նաև՝ կինոլոգներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։ 

Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 200 կամավոր։

3-ամյա Տիգրան Օգանեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը)։

Այս առնչությամբ ՆԳՆ–ն հայտարարություն է տարածել, որտեղ նշված է. «Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին և երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։ Կոչ ենք անում հարգել ընտանիքի հույզերը և խուսափել չճշտված տեղեկություններ տարածելուց։ 

Հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը, անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ. Արայիկ Հարությունյան

ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ Ուկրաինան առաջիկա ամիսներին 2 միլիարդ դոլարի օգնություն կստանա

Բոլոր բենզալցակայանները վերազինման արդյունքում պետք է համապատասխանեն նոր անվտանգության պահանջներին

Արարատ Միրզոյանը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին

Միասնական սոցիալական ծառայության պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական կեղծիքի մեջ

Երևանում թալանել են բետոնի արտադրությամբ հայտնի ՍՊԸ-ներից մեկը. գողացել են մոտ 14 մլն դրամ

Արտահերթի կարիք չկա, գնում ենք հերթական ընտրությունների․ Արայիկ Հարությունյան

Ստամբուլում վեցհարկանի շենք է փլուզվել

Ռուսաստանից անօրինական միգրանտների կարտաքսեն

Երևանում գործող «Գրագսման» ՍՊԸ-ից գողացել են մոտ 14 միլիոն դրամ

Արտարժույթ փոխանակելու ժամանակ եղեք զգոն, խարդախներն օգտագործում են նոր հնարքներ․ ՆԳՆ ոստիկանություն

Պակիստանի և Աֆղանստանի միջև խաղաղ բանակցությունները ձախողվել են

Վարչապետի աշխատակազմին 2026 թվականին բյուջեով ավելի շատ գումար կհատկացվի. նախագահինն ու ԱԺ-ինը կպակասի. Ֆինանսների նախարար

Չեմ էլ ուզում արձագանքել էդ խայտառակությանը. Սերժ Սարգսյանը՝ Հովհաննավանքի կեղծ պատարագի մասին

Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն իմփիչմենթի գործով. Սերժ Սարգսյան