Բաքվից պահանջել՝ ազատ արձակել հայ պատանդներին․ Թրամփի համակիրը կոչով դիմել է նախագահին
Հոկտեմբերի 29, 2025

Բաքվից պահանջել՝ ազատ արձակել հայ պատանդներին․ Թրամփի համակիրը կոչով դիմել է նախագահին

By Հոկտեմբերի 28, 2025 20
Քրիստոնեական քարոզիչ, Ավետարանական եկեղեցու անդամ ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համակիր Ջոել Թեննին Թրամփին ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ է արել Ադրբեջանից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ պատանդներին։ Այս մասին Թեննին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։ 

«Կոչ եմ անում նախագահ Դոնալդ Թրամփին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Ադրբեջանից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ պատանդներին: Եթե Հայաստանում և Ադրբեջանում իսկապես խաղաղ ժամանակ է, ապա ազատեք նրանց, այլապես ինչ արդարացումներ կունենաք»,- նշել է Թեննին։ 

Նա գրառմանը կից նաև հրապարակել է նկարներ, որտեղ երևում են այն բոլոր նույնականացված անձինք, որոնք պահվում են Բաքվի բանտերում, նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։
Նշենք, որ Ջոել Թեննին հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ, նրան ժամանակին նույնիսկ Հայաստանում դեսպանի պաշտոն են առաջարկել, ինչից վերջինը հրաժարվել է։ Թեննին սերտ հարաբերություններ է պահպանում ամերիկյան պետքարտուղարության բազմաթիվ ներկայացուցիչների հետ, իր հայրենի Այովա նահանգում նա շատ բան է արել ընտրություններում Թրամփի հաղթանակի համար։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»:

Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և այլք։

 
Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լեհաստանը պատրաստ կլինի նոյեմբերին Բելառուսի հետ երկու սահմանային անցակետ վերաբացել. Տուսկ

Փաշինյանը ընտրություններում ՔՊ-ի նախընտրական շտաբի կազմն է հաստատել

Մերցը Էրդողանի հրավերով մեկնում է Թուրքիա

Իսրայելը սկսել է ավիահարվածներ հասցնել Գազային

Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին․ ՆԳՆ-ն՝ 3-ամյա երեխայի որոնման աշխատանքների մասին

Հռոմի Պապ Լևոն XIV-ը կաղոթի Ստամբուլի հայկական եկեղեցում

Դժվար է, բայց ես ու երեխաներն աջակցում ենք Դավիթի որոշմանը. Դավիթ Համբարձումյանի կին

Դավիթ Համբարձումյանին կալանավորել են հենց ինքնաթիռից դուրս գալիս․ Համբարձումյանի կին

Մոսկվայում բիզնես-կենտրոն է այրվում

Ռուսաստանը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին. Լավրով

«Զվարթնոցում» բազմաթիվ ոստիկաններ են կուտակվել, սպասում են Դավիթ Համբարձումյանին

Եթե ծանոթին դիմավորելու համար 1000 հոգի մարդ ա գալիս, էդ ժամանակ մենք ենք գալիս, կարգն ենք պահում

Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման պայմանները

«Վրացական երազանքը» ՍԴ է դիմում ընդդիմադիր երեք կուսակցությունները անօրինական ճանաչելու համար

Լիտվան կարգելափակի տարանցումը ՌԴ Կալինինգրադի մարզ