«Վրացական երազանքը» ՍԴ է դիմում ընդդիմադիր երեք կուսակցությունները անօրինական ճանաչելու համար
Հոկտեմբերի 29, 2025

«Վրացական երազանքը» ՍԴ է դիմում ընդդիմադիր երեք կուսակցությունները անօրինական ճանաչելու համար

By Հոկտեմբերի 28, 2025 16

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դատական հայց է ներկայացնում Սահմանադրական դատարան՝ երեք խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունները անօրինական ճանաչելու համար։ Այս մասին գրումէ  «Ազատություն»-ը: 

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին է այսօր այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել՝ ընդգծելով՝ «Փոփոխությունների համար կոալիցիան», նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը» և «Հզոր Վրաստան» դաշինքը ունեն արևմտամետ հայացքներ և երեքն էլ «իրական սպառնալիք են սահմանադրական կարգի համար:

«Վրացական երազանքը» խզել է երկրի երբեմնի ջերմ հարաբերությունները Եվրամիության հետ՝ սառեցնելով Վրաստանի՝ դաշինքին անդամակցության շուրջ բանակցությունները և մեղադրելով Բրյուսելին Թբիլիսիում հեղափոխություն պլանավորելու մեջ։ ԵՄ-ն հերքել է մեղադրանքները։

Միաժամանակ «Վրացական երազանքը» հայտարարել է, որ դեռևս ցանկանում է միանալ դաշինքին, բայց միայն այն դեպքում, եթե կարողանա պահպանել խաղաղությունը Ռուսաստանի հետ։

Այս տարվա սկզբին խորհրդարանն ընդունեց օրենք, որը հեշտացնում է քաղաքական կուսակցությունների արգելքը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լեհաստանը պատրաստ կլինի նոյեմբերին Բելառուսի հետ երկու սահմանային անցակետ վերաբացել. Տուսկ

Փաշինյանը ընտրություններում ՔՊ-ի նախընտրական շտաբի կազմն է հաստատել

Մերցը Էրդողանի հրավերով մեկնում է Թուրքիա

Իսրայելը սկսել է ավիահարվածներ հասցնել Գազային

Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին․ ՆԳՆ-ն՝ 3-ամյա երեխայի որոնման աշխատանքների մասին

Հռոմի Պապ Լևոն XIV-ը կաղոթի Ստամբուլի հայկական եկեղեցում

Դժվար է, բայց ես ու երեխաներն աջակցում ենք Դավիթի որոշմանը. Դավիթ Համբարձումյանի կին

Դավիթ Համբարձումյանին կալանավորել են հենց ինքնաթիռից դուրս գալիս․ Համբարձումյանի կին

Մոսկվայում բիզնես-կենտրոն է այրվում

Ռուսաստանը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին. Լավրով

«Զվարթնոցում» բազմաթիվ ոստիկաններ են կուտակվել, սպասում են Դավիթ Համբարձումյանին

Եթե ծանոթին դիմավորելու համար 1000 հոգի մարդ ա գալիս, էդ ժամանակ մենք ենք գալիս, կարգն ենք պահում

Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման պայմանները

«Վրացական երազանքը» ՍԴ է դիմում ընդդիմադիր երեք կուսակցությունները անօրինական ճանաչելու համար

Լիտվան կարգելափակի տարանցումը ՌԴ Կալինինգրադի մարզ