Պորտուգալիա - Հայաստան խաղի տոմսերը հայ երկրպագուները կգնեն ՀՖՖ-ի միջոցով
Հոկտեմբերի 29, 2025

Պորտուգալիա - Հայաստան խաղի տոմսերը հայ երկրպագուները կգնեն ՀՖՖ-ի միջոցով

By Հոկտեմբերի 27, 2025 37

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի 6-րդ տուրում կմրցի Պորտուգալիայի ազգային թիմի հետ։ Հանդիպումը տեղի կունենա Պորտուի «Դրագան» ստադիոնում։

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով այս հանդիպման՝ Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված սեկտորի տոմսերի վաճառքը կիրականացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայ երկրպագուների համար նախատեսված է S-50 սեկտորը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Այն երկրպագուները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել Պորտուգալիա - Հայաստան հանդիպմանը, պետք է տոմսերի գնման համար վճարեն ստորև նշված հաշվեհամարով՝ պարտադիր նպատակ դաշտում նշելով իրենց էլեկտրոնային հասցեն և տոմսերի քանակը։ 

Վճարումը պետք է կատարել հետևյալ բանկային ռեկվիզիտներով

Company Name: FOOTBALL FEDERATION OF ARMENIA NGO
Address: Yerevan, Khanjyan Street 27, 0010
Beneficiary Bank: ID BANK CJSC, Yerevan
Account number (AMD): 11817081065902
Account number (EUR): 11817081065905
Account number (USD): 11817081065901
Swift code: ANIKAM22
Tax code: 02566915 

 Մեկ տոմսի արժեքը՝ 28 եվրո (ներառյալ հարկեր)
Մեկ անձ կարող է գնել անսահմանափակ քանակի տոմս։
Վերջնաժամկետ՝ նոյեմբերի 3, ժամը 18:00։

Վճարումը ստանալուց հետո ՀՖՖ-ն տվյալ էլեկտրոնային հասցեին կուղարկի համապատասխան քանակի տոմսեր:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լեհաստանը պատրաստ կլինի նոյեմբերին Բելառուսի հետ երկու սահմանային անցակետ վերաբացել. Տուսկ

Փաշինյանը ընտրություններում ՔՊ-ի նախընտրական շտաբի կազմն է հաստատել

Մերցը Էրդողանի հրավերով մեկնում է Թուրքիա

Իսրայելը սկսել է ավիահարվածներ հասցնել Գազային

Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին․ ՆԳՆ-ն՝ 3-ամյա երեխայի որոնման աշխատանքների մասին

Հռոմի Պապ Լևոն XIV-ը կաղոթի Ստամբուլի հայկական եկեղեցում

Դժվար է, բայց ես ու երեխաներն աջակցում ենք Դավիթի որոշմանը. Դավիթ Համբարձումյանի կին

Դավիթ Համբարձումյանին կալանավորել են հենց ինքնաթիռից դուրս գալիս․ Համբարձումյանի կին

Մոսկվայում բիզնես-կենտրոն է այրվում

Ռուսաստանը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին. Լավրով

«Զվարթնոցում» բազմաթիվ ոստիկաններ են կուտակվել, սպասում են Դավիթ Համբարձումյանին

Եթե ծանոթին դիմավորելու համար 1000 հոգի մարդ ա գալիս, էդ ժամանակ մենք ենք գալիս, կարգն ենք պահում

Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման պայմանները

«Վրացական երազանքը» ՍԴ է դիմում ընդդիմադիր երեք կուսակցությունները անօրինական ճանաչելու համար

Լիտվան կարգելափակի տարանցումը ՌԴ Կալինինգրադի մարզ