«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը դարձել է Իսպանիայի ավետարանչական եկեղեցու քարոզիչ, հաղորդում է Чемпионат-ը։
42-ամյա բրազիլացին այժմ հաճախակի քարոզում է Ժիրոնայի Էլիմ եկեղեցում, որտեղ ծառայում է հովիվ Ջիմմի Մարտինը։ Պատարագները մատուցվում են երեքշաբթի և կիրակի օրերին։
«Դուք պետք է հավատաք Աստծուն։ Ես դրա կենդանի ապացույցն եմ։ Ես ուխտ եմ կնքել Նրա հետ։ Նույնիսկ երբ շուրջը փոթորիկ է և իրարանցում, միշտ կա Աստծո կողմից ուղարկված ավետաբեր։ Կյանքիս ամենադժվար պահին այս ավետաբերն օգնեց ինձ կանգնել հավատքի ուղու վրա և բերեց ինձ եկեղեցի։ Հիմա ես շարունակում եմ այս ճանապարհը նրա շնորհիվ», -ասել է Ալվեսը պատարագներից մեկի ժամանակ:
Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին Կատալոնիայի դատարանի քրեական պալատը Ալվեսին արդարացրել է բռնաբարության մեղադրանքով։