«Չիպի վրա ուռուցքը» ցույց է տվել, թե ինչպես կարելի է ստիպել իմունային բջիջներին հաղթել քաղցկեղը․ Nature
Հոկտեմբերի 29, 2025

«Չիպի վրա ուռուցքը» ցույց է տվել, թե ինչպես կարելի է ստիպել իմունային բջիջներին հաղթել քաղցկեղը․ Nature

By Հոկտեմբերի 27, 2025 31

Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները մշակել են մարդու թոքի քաղցկեղի միկրոինժեներական կենդանի մոդել՝ «ուռուցքը չիպի վրա»։ Այն թույլ է տալիս իրական ժամանակում դիտարկել, թե ինչպես են ձևափոխված իմունային բջիջները փոխազդում պինդ ուռուցքների հետ՝ գտնելով դրանց թույլ կողմերը։ Հետազոտության արդյունքները, news.am-ի փոխանցմամբ, հրապարակվել են Nature Biotechnology ամսագրում։

 

Այս տեխնոլոգիան կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես է աշխատում CAR-T թերապիան՝ մի մեթոդ, որի դեպքում հիվանդի T-բջիջները ձևափոխվում են ուռուցքային բջիջները ճանաչելու և ոչնչացնելու համար։ Այս մոտեցումն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը լեյկեմիայի և լիմֆոմայի բուժման գործում, սակայն CAR-T-ն վատ է աշխատում պինդ ուռուցքների դեմ։ Գիտնականների խոսքով՝ նման ուռուցքները պաշտպանված են խիտ «միկրոշրջակայքով»՝ անոթների և ազդանշանային մոլեկուլների բարդ կառուցվածքով, որը խոչընդոտում է իմունային բջիջներին ներթափանցել ներս։

Ստեղծված չիպը վերարտադրում է ուռուցքային բջիջների և արյունատար անոթների վարքը մարդու օրգանիզմում։ Գիտնականները տեսել են, որ անոթների էնդոթելային բջիջները քիմիական ազդանշաններ են ուղարկում՝ գրավելով CAR-T-բջիջներին, սակայն այդ ազդանշաններն արագորեն քայքայվում են DPP-4 ֆերմենտի կողմից։

Թիմը բացահայտել է, որ վիլդագլիպտին դեղամիջոցը, որը կիրառվում է երկրորդ տիպի շաքարախտի բուժման համար, կարող է արգելափակել DPP-4-ի գործողությունը և այդպիսով ուժեղացնել ուռուցքի մոտ իմունային բջիջներն ուղղորդող ազդանշանները։ Չիպի վրա կատարված փորձերում թույլ է տվել CAR-T-բջիջների ավելի մեծ թվով ներթափանցել ուռուցքային հյուսվածք և գրոհել քաղցկեղի բջիջները։

 

«Այս համակարգը թափանցիկ է՝ կարծես պատուհան լինի ուռուցքի և իմունիտետի միջև մարտի դաշտում։ Մենք բառացիորեն տեսնում ենք, թե ինչպես են T-բջիջները ներթափանցում հյուսվածք և խոցում թիրախը»,- նշել է հետազոտության ղեկավար Հա Հուն։

Նոր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս արագորեն փորձարկել CAR-T-թերապիայի ապագա տարբերակները և ընտրել դեղամիջոցներ, որոնք կօգնեն իմունային բջիջներին ավելի արդյունավետ հաղթել քաղցկեղը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

64 զոհ և 81 ձերբակալված. Ռիոյում ընթանում է ամենաարյունալի գործողությունը թմրակարտելի դեմ

Թրամփը կրկին վստահություն է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամը կհաջողվի կարգավորել

Սենսացիոն նորություն Կտրիճ Ներսիսյանից. ինչու նա չի կարող կարգալույծ անել տեր Արամին. Փաշինյան (վիդեո)

3-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են Ծափաթաղում, այս պահին որեւէ նորություն չկա

Վենսը վստահություն է հայտնել, որ Գազայի հատվածում hրադադարի ռեժիմը կպահպանվի

Ռոնալդուի «Ալ-Նասրը» դուրս մնաց Թագավորի գավաթից

Թուրքիան ամենաարագ զարգացող OECD երկրների թվում 2-րդն է

Օրվա հանդիպումները

Մի քանի պատճառ, թե ինչո՞ւ եք անընդհատ հոգնած

Ռիո դե Ժանեյրոյում թմրավաճառների դեմ պատերազմ է սկսվել. տեսանյութ

Լոնդոնում կտեղադրվի Բրիջիթ Ջոնսի արձանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. եղանակի տեսություն

Բուհերում նոր աղմկահարույց բացահայտումներ կլինեն. «Ժողովուրդ»

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում

Ճեղքում ժամանակի մեջ. ստեղծվել է աշխարհի առաջին միջուկային ժամացույցը