Կրթաթոշակի հնարավորություն Արցախցի երիտասարդների համար
Հոկտեմբերի 29, 2025

Կրթաթոշակի հնարավորություն Արցախցի երիտասարդների համար

By Հոկտեմբերի 27, 2025 31

Արցախ Միությունը հայտարարում է Արցախից տեղահանված անձանց համար բացառիկ կրթական հնարավորության մասին՝ հինգ լրիվ կրթաթոշակներ Գյումրիում գտնվող Շվեյցարա-հայկական հյուրընկալության ակադեմիայում (SAAH) սովորելու համար

SAAH-ն հիմնադրվել է 2025 թվականին ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ պրն Վահե Գաբրաշի կողմից՝ Հայաստանում  համաշխարհային մակարդակի հյուրընկալության ուսումնական կենտրոն ստեղծելու համար, որը կրում է շվեյցարական գերազանցության բոլոր առանձնահատկությունները և միաժամանակ արձագանքում է Հայաստանի զարգացող զբոսաշրջության և ծառայությունների ոլորտի կարիքներին։ Ակադեմիայում կրթությունը հիմնված է գործնական փորձի և մասնագիտական հմտությունների ձևավորման վրա։ 

SAAH-ն առաջարկում է EHL շվեյցարական դիպլոմ Հայաստանում, որը ճանաչված է ամբողջ աշխարհում որպես լավագույնը այդ ոլորտում:

EHL – École hôtelière de Lausanne (Լոզանի հյուրընկալության դպրոց) ճանաչվում է հյուրընկալության ոլորտում որպես լավագույն վարկանիշը ունեցող ուսումնական հաստատություն աշխարհում:

Ծրագիրը մասնագիտական կրթության տեսակ է (VET by EHL), որը համատեղում է միջազգային ակադեմիական բարձր չափանիշները և գործնական մասնագիտական պատրաստումը՝ երկակի կրթության սկզբունքով։

Ծրագրի նկարագրություն

Ծրագիրը տրամադրում է մասնակիցներին գործնական կարողություններ, գիտելիքներ և մասնագիտական կարողություններ, որոնք անհրաժեշտ են հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտներում հաջողության հասնելու համար ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: 

Տևողությունը՝ մինչև 18 ամիս (երեք մակարդակ՝ հիմնական, միջին և բարձր)

Մասնագիտական աստիճան՝ դասընթացի ավարտից հետո դուք կկարողանաք ստանձնել վերահսկիչ-կառավարչական պաշտոններ

Ուսուցման ձևաչափը՝ աշխատանքի միջոցով սովորելը(յուրաքանչյուր մակարդակում 3 ամիս տեսական և գործնական պարապմունքներ Գյումրիի «Ծիրան» հյուրանոցում, ապա 3 ամիս պրակտիկա միջազգային աստիճան ունեցող հյուրանոցներում) 

Ուսուցման լեզուները՝ անգլերեն և/կամ ֆրանսերեն (անհրաժեշտության դեպքում՝ հայերեն բացատրություններով)

Վայրը՝ Գյումրի, Հայաստան

Մասնագիտացումներ

Մասնակիցները կարող են մասնագիտանալ հետևյալ մասնագիտական ուղղություններից մեկում.

Խոհարարական արվեստ –  մասնագիտական պատրաստում միջազգային չափանիշներին համապատասխան խոհանոցային աշխատանքների և սննդի պատրաստման բնագավառում

Սննդի և ըմպելիքների սպասարկում – հմտություններ ռեստորանային կառավարման, սպասարկման գործընթացների և միջոցառումների կազմակերպման ոլորտում

Հյուրանոցային կառավարում – պատրաստում վարչարարության, հաղորդակցության և հյուրանոցային ծառայությունների կազմակերպման բնագավառում

Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասներ

SAAH-ի և նրա գործընկերների նախաձեռնությամբ հատկացվել են հինգ լրիվ կրթաթոշակ հատուկ Արցախից տեղահանված երիտասարդների համար։ Այս կրթաթոշակները նախատեսված են ուսման ամբողջ արժեքը ծրագրի ողջ ընթացքում ֆինանսավորելու համար ։

Նախապայմաններ

Դիմորդները պետք է լինեն Արցախից բռնի տեղահանված և 18 տարին լրացած կամ ավելի բարձր

Նրանք պետք է ունենան անգլերենի առնվազն B1 մակարդակ։

Հյուրընկալության ոլորտում նախկին աշխատանքային փորձ չի պահանջվում հիմնական մակարդակ մուտք գործելու համար

Դիմորդները պետք է ցուցաբերեն մոտիվացիա, նվիրվածություն և հետաքրքրվածություն հյուրընկալության կամ զբոսաշրջության ոլորտում կարիերա կառուցելու նկատմամբ

Դիմելու կարգը

Թեկնածուները պետք է ներկայացնեն մոտիվացիոն նամակ անգլերենով (առավելագույնը 300 բառ) և ինքնակենսագրական (СМ) մինչև նոյեմբերի 3-ը, ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։։

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011-202-500 հեռախոսահամարով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լեհաստանը պատրաստ կլինի նոյեմբերին Բելառուսի հետ երկու սահմանային անցակետ վերաբացել. Տուսկ

Փաշինյանը ընտրություններում ՔՊ-ի նախընտրական շտաբի կազմն է հաստատել

Մերցը Էրդողանի հրավերով մեկնում է Թուրքիա

Իսրայելը սկսել է ավիահարվածներ հասցնել Գազային

Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին․ ՆԳՆ-ն՝ 3-ամյա երեխայի որոնման աշխատանքների մասին

Հռոմի Պապ Լևոն XIV-ը կաղոթի Ստամբուլի հայկական եկեղեցում

Դժվար է, բայց ես ու երեխաներն աջակցում ենք Դավիթի որոշմանը. Դավիթ Համբարձումյանի կին

Դավիթ Համբարձումյանին կալանավորել են հենց ինքնաթիռից դուրս գալիս․ Համբարձումյանի կին

Մոսկվայում բիզնես-կենտրոն է այրվում

Ռուսաստանը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին. Լավրով

«Զվարթնոցում» բազմաթիվ ոստիկաններ են կուտակվել, սպասում են Դավիթ Համբարձումյանին

Եթե ծանոթին դիմավորելու համար 1000 հոգի մարդ ա գալիս, էդ ժամանակ մենք ենք գալիս, կարգն ենք պահում

Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման պայմանները

«Վրացական երազանքը» ՍԴ է դիմում ընդդիմադիր երեք կուսակցությունները անօրինական ճանաչելու համար

Լիտվան կարգելափակի տարանցումը ՌԴ Կալինինգրադի մարզ