Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, դատավճիռները կախված են մի անձի կամքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ակնհայտ է, որ Դավիթ Համբարձումյանի մասով որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել, այդ հոդվածով աննախադեպ ժամկետ են կիրառել, դա նրա համար է, որ համաներումը չազդի պատժի չափի վրա»,-հավելել է նախագահը։
Լրագրողի այն հարցին, թե ինչու միջազգային կազմակերպությունները ձայն չեն հանում՝ տեսնելով Հայաստանում կատարվող իրադարձությունները, Սերժ Սարգսյանը պատասխանեց․
«Շատ պարզ է, որովհետև նրանք սատարում են այսօրվա իշխանություններին»։
Մանրամասները՝ տեսանյութում