ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին անվանել է խելացի և ուժեղ առաջնորդներ, որոնց հետ «չի կարելի խաղալ»։ Նրա խոսքով՝ նրանց պետք է լուրջ վերաբերվել։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը մեղադրել է Ռուսաստանին և Չինաստանին իբր միջուկային զենքի գաղտնի փորձարկումներ անցկացնելու համար։ CBS News-ին տված հարցազրույցում նա նաև բացատրել է, թե ինչու է Վաշինգտոնը որոշել սկսել զենքի փորձարկումները:
«Մենք պետք է տեսնենք, թե ինչպես են այդ զենքերը գործում։ Մենք չենք ուզում, որ ԱՄՆ-ն լինի միակ երկիրը, որը չի անցկացնում միջուկային փորձարկումներ», - ասել է նա։
Հիշեցնենք, որ Թրամփը անցյալ շաբաթ՝ իր չինացի գործընկերոջ հետ հանդիպումից առաջ, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կվերսկսի միջուկային փորձարկումները։ Քաղաքական գործիչը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։