Պորտուգալիայի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ ամուսնանալու իր ծրագրերի մասին՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո: Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել Ռոդրիգեսին 2025 թվականի օգոստոսին։
«Նա իմ կյանքի կինն է: Մենք պլանավորում ենք հարսանիք Աշխարհի առաջնությունից հետո, հուսով եմ՝ գավաթը նվաճած կլինենք», - ասել է ֆուտբոլիստը Պիրս Մորգանի հետ հարցազրույցում։
2026 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում։