Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե որն է եղել իր կյանքում ամենաթանկ գնումը։
«Ես 30 տարեկանից ունեմ մասնավոր ինքնաթիռ, բայց մեկ տարի առաջ գնեցի նորը՝ Global Express, որն իմ ամենաթանկ գնումն է։ Փողը հնարավորություն է տալիս ունենալ նույթական բարիքներ, ինչը լավ է, բայց ես արդեն այն վիճակում եմ, երբ այդ ամենը չի հետաքրքրում։ Իսկ ինքնաթիռն անհրաժեշտություն է ինձ նման մարդու համար, որը չի կարող հասարակ չվերթով մեկնել»,- ասել է Ռոնալդուն լրագրող Փիրս Մորգանի հետ հարցազրույցում։
Global Express ինքնաթիռի գինը 46-59 միլիոն դոլար է։ Ռոնալդուի կարողությունը 1,4 միլիարդ դոլար է։