Սևանը «Գյոյչա» անվանելը ամենակառուցողական ձևակերպումը չէ․ Միրզոյանի արձագանքը Ալիևին
Նոյեմբերի 15, 2025

Սևանը «Գյոյչա» անվանելը ամենակառուցողական ձևակերպումը չէ․ Միրզոյանի արձագանքը Ալիևին

By Նոյեմբերի 05, 2025 41

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Գյոյչա» բառի գործածումը չի տեղավորվում խաղաղության խոսույթում։ «Օրբելի» կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովում ելույթ ունենալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ 

«Չեմ ուզում ոչ մեկի փաստաբանությունն անել, բայց ձևակերպումն այսպես էր՝ «ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոյչա»։ Չեմ կարծում, թե սա կարելի է ասել, որ Ալիևն ասում է՝ «այսօր չկա Սևան, կա Գյոյչա»։ Միևնույնն է` ամենակառուցողական ձևակերպումը չէ, չէինք ասի, որ տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ։ Ես էլ կարող եմ ասել՝ կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան։

Չեմ ուզում պատմությամբ ավելի հետ գնալ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել և հայկական տեղանուններ տեսնենք ավելի լայն տարածքի վրա»,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ 

Նա հավելեց՝ պետք է խոսել իրական, այսօրվա Հայաստանի և Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին։

Միաժամանակ Միրզոյանը նշեց՝ լրագրողը խոսում է Բաքվից շարունակվող ապակառուցողական հայտարարությունների մասին, իսկ ինքն էլ կարող է ասել, որ Բաքվից կառուցողական քայլերն էլ են շարունակվում (նկատի ունի Ադրբեջանով Հայաստան տեղափոխվող բեռները)։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ի միջոցով ստեղծված «փեսացուի» հետ

Կարճատև անձրևներ կլինեն․ Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

Լեհաստանը կբացի Բելառուսի հետ սահմանը

Դոլարը թանկացել է, ռուբլին ու եվրոն կայուն են․ Տարադրամի փոխարժեքներն այսօր

Թրամփը ստորագրել է տավարի, բանանի, սուրճի և լոլիկի ներկրման մաքսատուրքերի նվազեցման մասին օրենքը

Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

Կոլումբիան հարվածներ է հասցրել Վենեսուելայի սահմանի մոտ

Աշխարհը դեպի դժոխք տանող ճանապարհին է․ Ռիտեր

Չինաստանն ստեղծում է «ստվերային նավատորմ»՝ ռուսական գազ գնելու համար. Bloomberg

Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ. եղանակի տեսություն

Աբովյան քաղաքում 24–ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողները ձերբակալվել են

Միասնական աղոթքից հետո Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է մոտալուտ անձրևի մասին

Հայտնի է` ովքեր կսպասարկեն Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը

Ռուսաստանը կարող է համագործակցել Հնդկաստանի հետ՝ անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում

Մարսի քարայրները. հնագույն ջուրը ստեղծել է ապաստաններ կյանքի և մարդկանց համար