Հեգսեթը հայտարարել է թմրանյութեր տեղափոխող հերթական նավակի ոչնչացման մասին
Նոյեմբերի 15, 2025

Հեգսեթը հայտարարել է թմրանյութեր տեղափոխող հերթական նավակի ոչնչացման մասին

By Նոյեմբերի 05, 2025 36

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է ԱՄՆ ուժերի կողմից Խաղաղ օվկիանոսի միջազգային ջրերում նավակի ոչնչացման մասին, որը, ենթադրաբար, օգտագործվում էր թմրանյութերի տեղափոխման համար: 

 

Հեգսեթը X սոցիալական հարթակում հայտնել է, որ հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով։ Հեգսեթը նշել է, որ ԱՄՆ հետախուզության տվյալների համաձայն՝ նավակով թմրանյութեր էին տեղափոխում այն կազմակերպության անդամները, որը Վաշինգտոնը համարում է ահաբեկչական։ Կազմակերպության անունը չի նշվում։ 

«Հարվածի ընթացքում ամերիկյան ուժերը չեն տուժել, իսկ նավակում գտնվող երկու թմրաահաբեկիչները սպանվել են», – գրել է Հեգսեթը։

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ ԱՄՆ ուժերը «կգտնեն և կոչնչացնեն այն բոլոր նավերը», որոնցով փորձում են ապօրինի թմրանյութեր տեղափոխել ԱՄՆ։ «Ոչ մի կարտել շանսեր չունի ամերիկացի զինվորականների դեմ», – հավելել է Հեգսեթը։

Վերջին շաբաթներին ԱՄՆ ուժերը բազմիցս հայտարարել են թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում Խաղաղ օվկիանոսում նավակներ ոչնչացնելու մասին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դոլարը թանկացել է, ռուբլին ու եվրոն կայուն են․ Տարադրամի փոխարժեքներն այսօր

Թրամփը ստորագրել է տավարի, բանանի, սուրճի և լոլիկի ներկրման մաքսատուրքերի նվազեցման մասին օրենքը

Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

Կոլումբիան հարվածներ է հասցրել Վենեսուելայի սահմանի մոտ

Աշխարհը դեպի դժոխք տանող ճանապարհին է․ Ռիտեր

Չինաստանն ստեղծում է «ստվերային նավատորմ»՝ ռուսական գազ գնելու համար. Bloomberg

Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ. եղանակի տեսություն

Աբովյան քաղաքում 24–ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողները ձերբակալվել են

Միասնական աղոթքից հետո Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է մոտալուտ անձրևի մասին

Հայտնի է` ովքեր կսպասարկեն Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը

Ռուսաստանը կարող է համագործակցել Հնդկաստանի հետ՝ անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում

Մարսի քարայրները. հնագույն ջուրը ստեղծել է ապաստաններ կյանքի և մարդկանց համար

Արեգակի վրա տեղի է ունեցել նախավերջին դասի հզորության բռնկում

Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում hարվածել է ևս մեկ նավի (տեսանյութ)