Թուրքական իշխանությունները նախաձեռնել են Պուտինի, Թրամփի և Զելենսկիի հանդիպումը Թուրքիայում, սակայն կոնկրետ որոշում դեռ չկա, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրի պնդմամբ՝ Թուրքիան կարող է «հարմար հարթակ» դառնալ Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի համար․ Անկարան կազմակերպչական և միջնորդական փորձ ունի։