Մուրճով հարվածել է գլխին․ Կապանում պարտքի շուրջ վեճն ավարտվել է դաժան սպանությամբ
Նոյեմբերի 20, 2025

Մուրճով հարվածել է գլխին․ Կապանում պարտքի շուրջ վեճն ավարտվել է դաժան սպանությամբ

By Սեպտեմբերի 01, 2025 119

Կապանում պարտքուպահանջի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դաժան սպանությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ օգոստոսի 28-ին Կապան քաղաքի մի բնակիչ ոստիկանություն է զանգահարել և հայտնել, որ Հունան Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերել է 49-ամյա մորեղբոր դիակը՝ արնաշաղախ և գլուխը վնասված վիճակում։

Սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել նախօրեին՝ օգոստոսի 27-ին։ Ժամը 20․30-ի սահմաններում 49-ամյա տղամարդն ու 42-ամյա համաքաղաքացին վիճաբանել են, որի ընթացքում էլ վերջինս մուրճով մի քանի անգամ հարվածել է 49-ամյա տանտիրոջ գլխին, ապա խառնել է տան իրերը՝ գողության տպավորություն ստեղծելով։

42-ամյա տղամարդն օգոստոսի 29-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է, նա տվել է խոստովանական ցուցմունք։

Հանցագործության գործիք մուրճը հայտնաբերվել է։

Կատարվում է նախաքննություն:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Գրոսին Ուկրաինայում տեղի ունեցող մարտերը համարում է գլխավոր ռիսկը միջուկային անվտանգության համար

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» տեղակայման վայրերին

Ձնաբքի պատճառով 4 զբոսաշրջիկ է մահացել

Իսրայելցի զինվորականները տարհանման կոչ են արել հարավային Լիբանանի բնակավայրերի բնակիչներին

«Մեզ ասել են, որ հունվարի 1–ից ՌԴ տարածքում կարող ենք մնալ 180 օր». բեռնատարի վարորդները դրական սպասումներ ունեն

Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն այցելել է Սիրիա

Պեսկովը հերքել է Axios-ի հրապարակումը՝ ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի բանակցությունների մասին

Զելենսկին կարող է չդիմավորել Ամանորը. ԱՄՆ-ում կանխատեսում են արել

Իմ որդին Ռոնալդուի մեծ երկրպագուն է. Թրամփ

Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա Եվրամիության ճնշման հնարավորությունները սահմանափակ են. Կալաս

Պուտինը Չինաստանի վարչապետի հետ քննարկել է ՌԴ-Չինաստան-Մոնղոլիա ձևաչափով համագործակցության ընդլայնումը

Չինաստանում արգելվել է Ճապոնական ֆիլմերի ցուցադրությունը

Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Radisson Blue Olympic» հյուրանոցում

Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին դեգրադացվել են. Պեսկով

Լեհաստանը կփակի երկրում գործող վերջին ռուսական հյուպատոսությունը