Արշակ Սրբազանին մեղադրում են սպանության, հանցաշխարհի հետ կապի մեջ. մանրամասներ․ «Հրապարակ»
Նոյեմբերի 19, 2025

Արշակ Սրբազանին մեղադրում են սպանության, հանցաշխարհի հետ կապի մեջ. մանրամասներ․ «Հրապարակ»

By Նոյեմբերի 19, 2025 13

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 3 սրբազաններով չի բավարարվում, տեղեկացանք, որ քննչականը ամռանը 3-4 վարույթ է հարուցել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսի նկատմամբ, եւ նրան շարունակ հարցաքննությունների են կանչում, իսկ նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվում է ցուցմունք տալ: 

Մեր հարցին, թե ինչում են նրան մեղադրում, ասացին․ «Մնում է Խորեն Մուրադբեկյանի սպանության մեջ մեղադրեն»: Իսկ Մուրադբեկյանը սպանվել է 1938-ին։ Արշակ սրբազանին մեղադրում են սպանության, ապօրինի զենքի, հանցաշխարհի հետ կապի, փողեր լվանալու մեջ: 

Բոլորը կառուցված են կարգալույծ հոգեւորականների կամ ֆեյք «Հարություն վարդապետի» տարածած տեղեկությունների հիման վրա: Այս «վարդապետը» նաեւ լրատվամիջոցներին է իր «բացահայտումներն» ուղարկում: 

Մեզ հատկապես հետաքրքրեց սպանության մեղադրանքը: Պարզվեց` ըստ ցուցմունքների, Արշակ սրբազանը «թունավորելով սպանել է Գարեգին Ա կաթողիկոսին»: 

Հիշեցնենք, որ Գարեգին Ա-ն ձայնալարերի քաղցկեղ ուներ, տեւական ժամանակ հիվանդ էր եւ մահացել է 1999 թ․ հունիսին: 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Rate this item
(0 votes)

Լրահոս