Չինաստանը միացել է «Միջին միջանցք» համատեղ ձեռնարկությանը
Նոյեմբերի 19, 2025

Չինաստանը միացել է «Միջին միջանցք» համատեղ ձեռնարկությանը

By Նոյեմբերի 19, 2025 9

Չինաստանում կայացած Չինաստան-Եվրոպա երկաթուղային երթուղու երկրորդ միջազգային համագործակցության ֆորումում հատուկ ուշադրության են արժանացել Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (TCITR) զարգացումը և համաշխարհային մատակարարումների կայունության ապահովման գործում երկաթուղու դերի ամրապնդումը, հաղորդել է Ղազախստանի երկաթուղիները։

Ֆորումի ընթացքում ստորագրվել է համաձայնագիր՝ CRCT ընկերության միջոցով Չինաստանի երկաթուղիները MIDDLE CORRIDOR MULTIMODAL Ltd.-ին միանալու մասին, որը Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղիների համատեղ ձեռնարկություն է։

«Ղազախստանի և Չինաստանի ղեկավարները մեծ նշանակություն են տալիս երթուղու զարգացմանը», - ընդգծել է Ղազախստանի երկաթուղիների վարչության նախագահ Տալգատ Ալդիբերգենովը։

Նա հավելել է, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինն իրենց ելույթներում նշել են Չինաստան-Կենտրոնական Ասիա-Եվրոպա երթուղու երկայնքով կապերի ամրապնդումը, որը համապատասխանում է պետությունների ընդհանուր ռազմավարական շահերին և բացում է նոր հնարավորություններ կայուն առևտրի և աճի համար։

Հիշեցնենք, որ «MIDDLE CORRIDOR MULTIMODAL Ltd.»-ն Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի երկաթուղային ընկերությունների կողմից ստեղծված համատեղ ձեռնարկություն է՝ «Միջին միջանցքով» տարանցիկ տրանսպորտի զարգացման և արդյունավետության բարելավման համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները ՀՀ-ի հետ, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը

Ռոնալդուն և Մասկը մասնակցել են Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքին

Թուրքիան 13 տարվա դադարից հետո Սիրիայում դեսպան է նշանակել

Չինաստանը միացել է «Միջին միջանցք» համատեղ ձեռնարկությանը

Նուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվել

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 2024 թվականին 116.5 մլն դրամ շահույթ է ունեցել

Սևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը

Մաքուր ոսկուց զուգարանակոնքը Sotheby's աճուրդում վաճառվել է 12 միլիոն դոլարով

Աշխարհի յուրաքանչյուր երկիր ցանկանում է միանալ Գազայի հարցով խաղաղության խորհրդին․ Թրամփ

ԱՄՆ Սենատը պահանջել է Արդարադատության նախարարությանը գաղտնազերծել Էփշտեյնի գործը

Ուիթքոֆի և Երմակի բանակցությունները Թուրքիայում չեղարկվել են. Economist

Չինաստանն արգելում է ճապոնական ծովամթերքի ներմուծումը

Ուկրաինայի զինված ուժերը Վորոնեժին հարվածել են 4 ATACMS բալիստիկ հրթիռներով. ՌԴ ՊՆ

Էդմոն Մարուքյանն ինձ խնդրում էր միջնորդել, որ իրեն ընտրենք Մարդու իրավունքների պաշտպան. Ռուբինյան

Իրանը պատրաստ է վերսկսել միջnւկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ. գերագույն առաջնորդի խորհրդական