«Թուրքիայի և Իսրայելի միջև կարող է մեծ պատերազմ սկսվել». American Thinker
Նոյեմբերի 18, 2025

«Թուրքիայի և Իսրայելի միջև կարող է մեծ պատերազմ սկսվել». American Thinker

By Նոյեմբերի 18, 2025 12

Ամերիկյան «American Thinker» պարբերականը գրում է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև ռազմական լարվածությունը կարող է ավելանալ։ Ընթերցողի դատին է հանձնվել այդ թեմայով իրականացված համապատասխան վերլուծությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ 

Ըստ այդմ՝ երկու երկրների միջև առկա մի շարք անհամաձայնությունները կարող են վերածվել ռազմական մեծածավալ գործողությունների:

Այս համատեքստում ընդգծվում է, որ Թուրքիայի ու Իսրայելի բախման առաջին ճակատը լինելու Սիրիան, որտեղ Թուրքիան նախատեսում է օգնել Սիրիայի ժամանակավոր կառավարությանը՝ 200.000 զինվորականից բաղկացած բանակ ստեղծելու հարցում: Ուշադրություն հրավիրելով Թուրքիայի և Իսրայելի միջև Սիրիայում հնարավոր բախման կետերի վրա՝ պարբերաբականը գրում է. 

«Թուրքիան ստանձնել է Սիրիայի նախագահ Ահմեդ Շարայի պաշտպանի դերը, իսկ Իսրայելը հովանավորում է Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող դրուզների ազգային փոքրամասնությանը: Հաջորդ քայլը կարող է լինել ամբողջ Սիրիայում թուրքական բանակի և օդուժի ռազմաբազաներ ստեղծելը»:

Rate this item
(0 votes)

Լրահոս