Բաքվում հայ քաղահասարակության պատասխան այցին են սպասում. այն կկայանա մինչև տարեվերջ
Նոյեմբերի 18, 2025

Բաքվում հայ քաղահասարակության պատասխան այցին են սպասում. այն կկայանա մինչև տարեվերջ

By Նոյեմբերի 18, 2025 9

Մինչև տարվա վերջ Բաքվում սպասում են Հայաստանի քաղաքացիական հասարակության պատվիրակության պատասխան այցին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության պատվիրակության անդամ, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովին։

Հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Մամեդովի խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության այցը գործողությունների, այսպես ասած, ծրագրի մի մասն է։ Այն ենթադրում է ադրբեջանական պատվիրակությունների նոր այցեր Հայաստան, ինչպես նաև հայկական պատվիրակությունների այցեր Ադրբեջան։

«Ենթադրվում է, որ առնվազն առաջիկա վեց ամիսների ընթացքում մենք ևս մի քանի անգամ կայցելենք Հայաստան։ Խոսքը ոչ միայն մայրաքաղաքի, այլև Հայաստանի այլ շրջանների մասին է»,- ասել է նա։

Հավելել է, որ մինչև այս տարվա վերջ էլ հայ քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու կմեկնեն, այցի ժամկետներն արդեն որոշված են։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՇՀԿ երկրների արտահանումը 2024 թվականին կազմել է համաշխարհային ծավալի մոտ մեկ հինգերորդը. Միշուստին

Իրանը չեղարկում է Հնդկաստանի հետ առանց վիզայի ռեժիմը

Բաքվում հայ քաղահասարակության պատասխան այցին են սպասում. այն կկայանա մինչև տարեվերջ

Cloudflare-ը հայտարարել է առաջացած խնդիրների կարգավորման մասին

Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը շուտով ուժի մեջ կմտնի. Պուտին

ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը կօգնի վերջ դնել Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարմանը. Նեթանյահու

Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժները կարող են դիմել տարակարգի համար․ ԿԳՄՍՆ

Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժները կարող են դիմել տարակարգի համար․ ԿԳՄՍՆ

Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ. Ֆիդան

Իրանը պատրաստ է համագործակցելու անվտանգ տարանցիկ միջանցքների զարգացման գործում. Մոհամմադռեզա Արեֆ

Պուտինը բաց է Թուրքիայում կայանալիք բանակցությունների մասնակիցների հետ շփումների համար. Կրեմլ

Թրամփը հանձնվել է. նա ստիպված է եղել փոխել իր դիրքորոշումը

Սթարմերը հայտարարել է, որ ևս չորս տարի կլինի Մեծ Բրիտանիայի վարչապետը

«Թուրքիայի և Իսրայելի միջև կարող է մեծ պատերազմ սկսվել». American Thinker

Պետդուման մեկնաբանել է Շոյգուի դեմ մահափորձը