Գրավիչ Ջորջինան և Թրամփի կոմպլիմենտները. Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է Սպիտակ տանը կայացած ընթրիքի աստղը
Նոյեմբերի 19, 2025

Գրավիչ Ջորջինան և Թրամփի կոմպլիմենտները. Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է Սպիտակ տանը կայացած ընթրիքի աստղը

By Նոյեմբերի 19, 2025 11

Քրիշտիանու Ռոնալդուն և նրա հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի կողմից կազմակերպված ընթրիքի հայտնի հյուրերի շարքում էին։ 

ронсауд.jpg (96 KB) 

Ջորջինան այդ առիթով ընտրել էր սեքսուալ, մեջքը բաց զգեստ։ 

Մայրաքաղաքում կայացած միջոցառման այլ նշանակալի հյուրերի թվում էին Էլոն Մասկը, Մայքլ Դելը և հոլիվուդյան պրոդյուսեր Դեյվիդ Էլիսոնը։ 

ронсауд1.jpg (67 KB) 

Թրամփը գովաբանել է Քրիշտիանու Ռոնալդուին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի պատվին Սպիտակ տանը կազմակերպված ընթրիքի ժամանակ։ Նա նշել է, որ իր կրտսեր որդին՝ Բարոնը, նրա մոլի երկրպագու է։ «Բարոնը կարողացավ հանդիպել նրան։ Եվ կարծում եմ, որ նա հիմա մի փոքր ավելի է հարգում իր հորը, պարզապես այն պատճառով, որ ես իրեն ծանոթացրեցի քեզ հետ», - ասել է Թրամփը։

ронсауд2.jpg (42 KB)

Սա Ռոնալդուի առաջին հայտնի այցելություններից մեկն էր ԱՄՆ՝ 2017 թվականին ամերիկացի ուսուցչուհի Քեթրին Մայորգայի կողմից բռնաբարության մեջ մեղադրվելուց հետո, ինչը ֆուտբոլիստը հերքել է։

Rate this item
(0 votes)

Լրահոս