ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ աշխարհի յուրաքանչյուր երկիր ցանկանում է միանալ Գազայի խաղաղության խորհրդին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Բոլորը ցանկանում են լինել խորհրդի կազմում, և, ի վերջո, դա բավականին մեծ խորհուրդ կլինի, քանի որ դրանում կլինեն բոլոր խոշոր երկրների ղեկավարները», - ասել է Թրամփը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի պատվին կազմակերպված ճաշկերույթի ժամանակ։
Նշենք, որ խորհուրդը կղեկավարի Թրամփը։