Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն այցելել է Սիրիա
Նոյեմբերի 19, 2025

Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն այցելել է Սիրիա

By Նոյեմբերի 19, 2025 9

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չորեքշաբթի այցելել է Սիրիա: Այցը տեղի է ունեցել ԱՄՆ-ի՝  Իսրայելի և Սիրիայի միջև անվտանգության համաձայնագրին հասնելու ջանքերի և բանակցությունների փակուղոմ հայտնվելու պայմաններում, հաղորդում է Kan պետական ​​հեռուստառադիոընկերությունը:

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացն այսօր այցելել են Սիրիա: Նրանք ունկնդրել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ճեպազրույցներ: Այցը տեղի է ունեցել Իսրայելի և Սիրիայի միջև անվտանգության համաձայնագրի հասնելու՝ ԱՄՆ ջանքերի ֆոնին: Այցելությանը մասնակցել են նաև արտգործնախարար Գիդեոն Սաարը, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը և Շին Բեթի հրամանատար Դավիթ Զինին», - նշված է Kan-ի կայում զետեղված հաղորդագրությունում:

Պետական ​​հեռարձակողի տվյալներով՝ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ բանակցությունները ներկայում փակուղում են: Դա պայմանավորված է նրանով, որ Իսրայելը չի ​​ցանկանում ընդունել Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի պահանջը՝ իսրայելական զորքերը դուրս բերելու բոլոր այն դիրքերից, որոնք իսրայելական բանակը գրավել է Սիրիայի հարավում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի անկումից հետո: Աղբյուրները պնդում են, որ Իսրայելն այս դիրքերից մի քանիսից կհեռանա միայն Սիրիայի հետ լիարժեք խաղաղության համաձայնագրի, այլ ոչ թե անվտանգության համաձայնագրի դիմաց։ Սակայն, Kan-ը նշում է, որ նման համաձայնագիր ներկայում տեսանելի չէ։

Նոյեմբերի սկզբին Սիրիայի ԱԳՆ-ն, նախագահ ալ-Շարաայի Վաշինգտոն այցից հետո, հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Իսրայելի և Սիրիայի միջև անվտանգության համաձայնագրի կնքմանը՝ տարածաշրջանային անվտանգության համար։ Ալ-Շարաան ինքը ավելի ուշ Washington Post-ին տված հարցազրույցում նշել էր, որ Դամասկոսն ու Թել Ավիվն առաջընթաց են գրանցել անվտանգության համաձայնագրի հասնելու բանակցություններում։

2024 թվականի վերջին Սիրիայում իշխանության փոփոխությունից և Ահմեդ ալ-Շարաայի գլխավորությամբ նոր վարչակազմի հաստատումից հետո, Իսրայելի բանակը գրավեց անվտանգության բուֆերային գոտի Սիրիայի հարավում՝ Գոլանի բարձունքներում և մի շարք ավիահարվածներ հասցրեց՝ Բաշար ալ-Ասադի նախկին բանակի մարտական ​​ներուժը ոչնչացնելու համար։ Իսրայելի իշխանություններն այս գործողությունները բացատրեցին Գոլանի բարձունքներում գտնվող իրենց հյուսիսային քաղաքների և բնակավայրերի անվտանգային շահերով, ինչպես նաև Դամասկոսի նոր իշխանությունների ձեռքում մեծ քանակությամբ զենքի և ռազմատեխնիկայի հայտնվելը կանխելու անհրաժեշտությամբ։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» տեղակայման վայրերին

Ձնաբքի պատճառով 4 զբոսաշրջիկ է մահացել

Իսրայելցի զինվորականները տարհանման կոչ են արել հարավային Լիբանանի բնակավայրերի բնակիչներին

«Մեզ ասել են, որ հունվարի 1–ից ՌԴ տարածքում կարող ենք մնալ 180 օր». բեռնատարի վարորդները դրական սպասումներ ունեն

Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն այցելել է Սիրիա

Պեսկովը հերքել է Axios-ի հրապարակումը՝ ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի բանակցությունների մասին

Զելենսկին կարող է չդիմավորել Ամանորը. ԱՄՆ-ում կանխատեսում են արել

Իմ որդին Ռոնալդուի մեծ երկրպագուն է. Թրամփ

Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա Եվրամիության ճնշման հնարավորությունները սահմանափակ են. Կալաս

Պուտինը Չինաստանի վարչապետի հետ քննարկել է ՌԴ-Չինաստան-Մոնղոլիա ձևաչափով համագործակցության ընդլայնումը

Չինաստանում արգելվել է Ճապոնական ֆիլմերի ցուցադրությունը

Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Radisson Blue Olympic» հյուրանոցում

Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին դեգրադացվել են. Պեսկով

Լեհաստանը կփակի երկրում գործող վերջին ռուսական հյուպատոսությունը

Հաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները