«Մեզ ասել են, որ հունվարի 1–ից ՌԴ տարածքում կարող ենք մնալ 180 օր». բեռնատարի վարորդները դրական սպասումներ ունեն
Նոյեմբերի 19, 2025

«Մեզ ասել են, որ հունվարի 1–ից ՌԴ տարածքում կարող ենք մնալ 180 օր». բեռնատարի վարորդները դրական սպասումներ ունեն

By Նոյեմբերի 19, 2025 9

Մեզ ասել են, որ հունվարի 1–ից ՌԴ տարածքում կարող ենք մնալ 180 օր, ինչպես նախկինում էր, բայց դեռ գրավոր պատասխան չկա, ուողղակի հիմա հանգիստ է վիճակը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է բեռնատարի վարորդ Գևորգ Ստեփանյանը։ 

Հիշեցնենք, որ բեռնատարների վարորդները պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում Ռուսաստանում կարող են գտնվել մինչև 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։ 

«Մհեր Գրիգորյանին ուղղված մեր նամակի պատասխանը եկել է, որը շատ կարճ էր։ Գրված էր, որ սպասում ենք Ռուսաստանի պատասխանին և որ ակնկալում են, որ մինչև հունվարի 1–ը դրական պատասխան կլինի։ Նշված էր, որ ԵԱՏՄ–ի կազմով քննարկում են այդ հարցը, որովհետև դա մենակ Հայաստանին չի վերաբերվում։ Ընդ որում, այդ նույն պատասխանը և մեզ են տվել, և ղազախներին է տվել։ Հիմա ասել են, որ մինչեւ հունվարի 1–ը դրական պատասխան կլինի։ 

Էս պահին նորմալ աշխատում ենք, որ ճանապարհները փակեցինք, դրաննից հետո մի քիչ խախանդվել է ամեն ինչը, դեպորտ էր լկա Ռուսաստանի կողմից»,–ասաց նա։ 

Հիշեցնենք, որ ՌԴ Ֆեդերալ օրենքի 115-րդ հոդվածի կարգավորումով սեպտեմբերի 10–ին ՌԴ-ում խստացվել է կանոնակարգը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր, ոչ թե 180 օր։ Այդ կետը, ըստ բեռնափոխադրման վարորդների,  չպետք է վերաբերվի իրենց և ուղևորներ փոխաադրող վարորդներին, քանի որ միայն 90 օր և ավելի վարորդները կարող են կանգնած մնալ «Վերին Լարս» անցակետի մոտ։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» տեղակայման վայրերին

Ձնաբքի պատճառով 4 զբոսաշրջիկ է մահացել

Իսրայելցի զինվորականները տարհանման կոչ են արել հարավային Լիբանանի բնակավայրերի բնակիչներին

«Մեզ ասել են, որ հունվարի 1–ից ՌԴ տարածքում կարող ենք մնալ 180 օր». բեռնատարի վարորդները դրական սպասումներ ունեն

Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն այցելել է Սիրիա

Պեսկովը հերքել է Axios-ի հրապարակումը՝ ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի բանակցությունների մասին

Զելենսկին կարող է չդիմավորել Ամանորը. ԱՄՆ-ում կանխատեսում են արել

Իմ որդին Ռոնալդուի մեծ երկրպագուն է. Թրամփ

Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա Եվրամիության ճնշման հնարավորությունները սահմանափակ են. Կալաս

Պուտինը Չինաստանի վարչապետի հետ քննարկել է ՌԴ-Չինաստան-Մոնղոլիա ձևաչափով համագործակցության ընդլայնումը

Չինաստանում արգելվել է Ճապոնական ֆիլմերի ցուցադրությունը

Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Radisson Blue Olympic» հյուրանոցում

Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին դեգրադացվել են. Պեսկով

Լեհաստանը կփակի երկրում գործող վերջին ռուսական հյուպատոսությունը

Հաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները