Իմ դիմումի համաձայն՝ ավարտում եմ աշխատանքս․ Զառա Մանուչարյանը Արսեն Թորոսյանի նշանակումից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել
Սեպտեմբերի 03, 2025

Իմ դիմումի համաձայն՝ ավարտում եմ աշխատանքս․ Զառա Մանուչարյանը Արսեն Թորոսյանի նշանակումից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել

By Սեպտեմբերի 02, 2025 29

Իմ դիմումի համաձայն՝ ավարտում եմ աշխատանքս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ։ Այս մասին գրել է նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։

«Նախորդած 5 տարիների ընթացքում փորձել եմ ու հույս ունեմ՝ ինչ-որ չափով օգտակար եմ եղել քաղաքացիների համար, որ մի դուռ պակաս թակեն, մի զանգ քիչ անեն, մի իրավունք ավել իրացնեն, մի ծրագրի ու արտոնության մասին ավել ինֆորմացիայի տիրապետեն։

Ծանր ոլորտ, խոցելի խմբերի հետ աշխատանք, ճգնաժամեր․․․ լավատեսությամբ հույս ունեմ նաև, որ ես ու իմ թիմն այս ճանապարհին հաղորդակցության դաշտում խնդիրները կարողացել ենք հասցնել նվազագույնի։ 

Մեծ հաճույքով աշխատել եմ լրագրող գործընկերներիս հետ. արդյունավետ համագործակցության համար շնորհակալ եմ բոլորին:

Շնորհակալությունների շարք՝ նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, Նորք տեխնոլոգիաների կենտրոնի, խնամքի ծառայություններ մատուցող մեր բոլոր ՊՈԱԿ-ների գործընկերներիս՝ ԶԼՄ-ների հետ աշխատելու մշտական պատրաստակամության, իսկ առհասարակ՝ մեծ ծանրաբեռնվածության տակ ու լուռ համեստությամբ ոլորտում ահռելի աշխատանք տանելու համար։

Շնորհակալ եմ նախարարներին՝ որոնց հետ աշխատել եմ, վստահության, համատեղ աշխատանքի համար։

Ոլորտի հանդեպ իմ ունեցած հետաքրքրության ու կապվածության մասին երկար կգրեմ. դրա կարճն ու առանց ռոմանտիզմը՝ այս ոլորտում աշխատել եմ անչափելի մեծ սիրով»,– գրել է նա։

Նշենք, որ օրերս այս գերատեսչության ղեկավար է նշանակվել Արսեն Թորոսյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի ազգային հավաքականին միացել է ևս 3 ֆուտբոլիստ

ԱՄՆ-ն Վենեսուելայի մերձակայքում հարված է հասցրել ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավի. զոհվել է 11 մարդ

Ադրբեջանում մարդկանց պատրաստում են ՀՀ-ում բնակության. ՔՊ-ական իշխանության պրոպագանդայի հակառակ կողմը

Տավուշում 53-ամյա տղամարդը փորձել է նախ խեղդել 34-ամյա կնոջը, ապա 1-ամյա երեխային․ կա վիրավոր

Շատ ամերիկացիներ են զոհվել Չինաստանի հաղթանակի, հուսամ՝ կպատվեն և կհիշվեն Պեկինում․ Թրամփ

Էգոիստական բան ասեմ՝ պիտի զարգացնենք վեճերի լուծման այլընտրանքային միջոցը՝ բեռնաթափելու դատարանները

Չինաստան-Ռուսաստան առանցքի ձևավորումն ինձ չի անհանգստացնում. Թրամփ

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի միջև․ «Հրապարակ»

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 3-ին

Մեկնարկել է Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով. եղանակի տեսություն

ԱՄՆ-ը գնդակոծել է Վենեսուելայից թմրանյութեր տեղափոխող նավակը. Թրամփ

Չինաստանը մեծ շքերթ է անցկացրել Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակի առթիվ

Ֆրանսիան հիվանդանոցներ է պատրաստում վիրավոր զինվորների խնամքի համար

Թրամփը մտադիր է Ազգային գվարդիա տեղակայել Չիկագոյում