Հայաստանն ու Հնդկաստանը մտադիր են ակտիվացնել տրանսպորտային կապերը, ընդլայնել առևտրի ծավալները. դեսպան
Նոյեմբերի 02, 2025

Հայաստանն ու Հնդկաստանը մտադիր են ակտիվացնել տրանսպորտային կապերը, ընդլայնել առևտրի ծավալները. դեսպան

By Օգոստոսի 31, 2025 121

Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի կապակցությամբ.

«Հարգելինե՛ր,

Այս տարվա օգոստոսի 31-ին մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձը։ Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև ձևավորված դարավոր բարեկամությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Հայաստանի Հանրապետության համար Հնդկաստանը մշտապես եղել է հուսալի գործընկեր և բարեկամ, որի հետ ձգտում ենք հաստատել հարաբերությունների ավելի բարձր՝ ռազմավարական մակարդակ։

Վերահաստատելով մեր անվերապահ հարգանքը, ցանկանում եմ ընդգծել, որ վերջին տարիներին մեր համագործակցությունը դինամիկ կերպով ընդլայնվել է՝ ընդգրկելով քաղաքական ակտիվ երկխոսության և փոխշահավետ ընդլայնվող համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են պաշտպանությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, կրթությունը, մշակույթն ու առևտրատնտեսական գործակցությունը։

Անդրադառնալով վերջին շրջանի ակտիվ շփումներին՝ կուզենայի առանձնանշել, որ 2019 թվականից ի վեր Հայաստանն ու Հնդկաստանը հետևողականորեն զարգացնում են բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական, մշակութային և խորհրդարանական համագործակցությունը։ Երկու երկրների վարչապետները հանդիպումներ են ունեցել միջազգային հարթակների շրջանակներում։ Կարևոր հանգրվանների թվում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի այցերը, ինչպես նաև պարբերական մասնակցությունը հեղինակավոր միջոցառումներին, ինչպիսիք են «Raisina Dialogue»-ը և «Yerevan Dialogue»-ը։ Դիվանագիտության, առողջապահության, տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։ Իրականացվել են երկկողմ և եռակողմ խորհրդակցություններ, Հայաստանը միացել է Միջազգային Արևային Դաշինքին։ Երկու երկրները կարևորում են առևտրի, տեխնոլոգիաների և մշակութային կապերի ընդլայնումը՝ պահպանելով կանոնավոր երկխոսություն տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերում։

Հայաստանն ու Հնդկաստանը դարեր շարունակ պահպանել են կենսական փոխգործակցություն՝ հիմնված մեր պատմական և մշակութային կապերի վրա։ Հնդկաստանի տարածքում գործող հայկական համայնքները 17-19-րդ դարերում կարևոր դեր են ունեցել առևտրական և մշակութային երկխոսության զարգացման գործում։ Հենց Հնդկաստանում է ստեղծվել «Որոգայթ Փառաց» առաջին հայկական Սահմանադրությունը և լույս է տեսել առաջին հայկական «Ազդարար» պարբերականը, որոնք կարևոր ուղենիշ են դարձել լուսավորական գաղափարների տարածման գործում։

Այս խորհրդանշական օրն առիթ է նոր իմաստ հաղորդելու մեր համագործակցությանը։ Ակնկալվում է ակտիվացնել տրանսպորտային կապերը, ընդլայնել առևտրի ծավալները, խորացնել երկկողմ համագործակցությունը և զարգացնել այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կանաչ էներգիան, ճանապարհային ենթակառուցվածքը, զբոսաշրջությունը և բժշկական համագործակցությունը։ Նաև գործարարների միջև շփումների արդյունավետ մեխանիզմների կիրառմամբ հնարավոր կլինի առավել հետաքրքրական ոլորտներ ներգրավվել՝ երկկողմ բարեկամական հարաբերություններին հաղորդելու համար ավելի ամուր և հեռանկարային բնույթ։

Հայաստանը վճռական է ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների շարունակական խորացման ուղղությամբ և վստահ է, որ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել նոր ձեռքբերումների մեր ժողովուրդների հետագա բարօրության համար։

Մաղթում եմ երկու բարեկամական ժողովուրդներին հարատև խաղաղություն և նորանոր նվաճումներ։

Հարգանքով և բարեմաղթանքներով՝

ՀՀ դեսպան

Վահագն ԱՖՅԱՆ»:

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելը հարվածել է Լիբանանին․ զոհվել է 4 մարդ

Եգիպտոսում բացվել է աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը

Այսօր Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի հիշատակի օրն է

Իտալացի արվեստի պրովոկատորը վաճառում է ոսկե զուգարանակոնք. մեկնարկային գինը՝ 10 միլիոն դոլար

Բանտից ազատված մարդակերի բնակարանում տղամարդու դի է հայտնաբերվել

Տուապսեում անօդաչուն վնասել է նավթային լցանավը. Սոչիում հրթիռային վտանգ է հայտարարվել

Լա Լիգա․ «Ռեալը» 4:0 հաշվով հաղթեց «Վալենսիային», Մբապեն՝ դուբլի հեղինակ

Թրամփը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը պատրաստվել Նիգերիայում «հնարավոր գործողությունների»

Վրաստանում հացը թանկացել է

Բագրատունյաց պողոտայում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Երկրաշարժ Ադրբեջանում

Սի Ծինփինի հետ իմ հանդիպումը հրաշալի էր․ Թրամփ

Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ին պшտերազմ և պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ

Մեքսիկայի Էրմոսիլյո քաղաքում խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր

Open AI-ն արգելել է ChatGPT-ին տրամադրել իրավաբանական և բժշկական խորհրդատվություն