Պայթյուն Գեղարքունիքի մարզում. 30-ամյա երիտասարդը մահացել է, հայրն ու եղբայրը տեղափոխվել հիվանդանոց
Նոյեմբերի 20, 2025

Պայթյուն Գեղարքունիքի մարզում. 30-ամյա երիտասարդը մահացել է, հայրն ու եղբայրը տեղափոխվել հիվանդանոց

By Օգոստոսի 28, 2025 112

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն են ստացվել, որ Շատջրեք բնակավայրին հարակից սարատեղում տեղի է ունեցել պայթյուն և կան տուժածներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Ալեքսան Մ․-ն եղբոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Մ․-ի հետ խոտի հակերը «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան բարձելու ժամանակ երբ փորձել են խոտի հակը միասին բարձրացնել լսել են ճայթյուն, որից հետո տեղի է ունեցել նռնակի պայթյուն։ Պայթյունի հետևանքով Գևորգ Մ․-ն, Ալեքսան Մ․-ն և նրանց հայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Դավիթ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։ 

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից Ալեքսան Մ․-ն վերակենդացաման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս երկու վիրավորները տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։ 

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Գրոսին Ուկրաինայում տեղի ունեցող մարտերը համարում է գլխավոր ռիսկը միջուկային անվտանգության համար

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» տեղակայման վայրերին

Ձնաբքի պատճառով 4 զբոսաշրջիկ է մահացել

Իսրայելցի զինվորականները տարհանման կոչ են արել հարավային Լիբանանի բնակավայրերի բնակիչներին

«Մեզ ասել են, որ հունվարի 1–ից ՌԴ տարածքում կարող ենք մնալ 180 օր». բեռնատարի վարորդները դրական սպասումներ ունեն

Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն այցելել է Սիրիա

Պեսկովը հերքել է Axios-ի հրապարակումը՝ ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի բանակցությունների մասին

Զելենսկին կարող է չդիմավորել Ամանորը. ԱՄՆ-ում կանխատեսում են արել

Իմ որդին Ռոնալդուի մեծ երկրպագուն է. Թրամփ

Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա Եվրամիության ճնշման հնարավորությունները սահմանափակ են. Կալաս

Պուտինը Չինաստանի վարչապետի հետ քննարկել է ՌԴ-Չինաստան-Մոնղոլիա ձևաչափով համագործակցության ընդլայնումը

Չինաստանում արգելվել է Ճապոնական ֆիլմերի ցուցադրությունը

Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Radisson Blue Olympic» հյուրանոցում

Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին դեգրադացվել են. Պեսկով

Լեհաստանը կփակի երկրում գործող վերջին ռուսական հյուպատոսությունը