ԵԱՏՄ–ի համար՝ այո, ԵՄ–ի համար՝ դեռ ոչ. Հայաստանում կոնյակի իսկության սարք է գործարկվել
Նոյեմբերի 02, 2025

ԵԱՏՄ–ի համար՝ այո, ԵՄ–ի համար՝ դեռ ոչ. Հայաստանում կոնյակի իսկության սարք է գործարկվել

By Օգոստոսի 31, 2025 109

Հայաստանում կոնյակի և գինու իսկությունը որոշող իզոտոպային անալիզի սարք է գործարկվել։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Էկոնոմիկայի մի քանի նախարարներ, այդ թվում՝ գերատեսչության գործող ղեկավար Գևորգ Պապոյանը, խոստացել էին գործարկել իզոտոպային անալիզատոր, ինչն այդպես էլ տեղի չէր ունենում։ Սարքը Երևան է հասել մոտ մեկ տարի առաջ, բայց իզոտոպային բաղադրության փորձարկումներ չեն իրականացվել, քանի որ սարքը խափանվել էր։ 2024-2025 թվականներին հայտնաբերվել են անսարքության պատճառները, ձեռք են բերվել խափանված դետալները, և սարքավորումը վերանորոգվել է։

Սարքը չափում է ածխածնի, թթվածնի և ջրածնի իզոտոպների հարաբերակցությունը (այդ պատճառով մեթոդը կոչվում է իզոտոպային) Խաղողի սպիրտն ունի մի հարաբերակցություն, իսկ ոչ խաղողի սպիրտը՝ մեկ այլ։ Ավելին` նույնիսկ բնական գինիների և կոնյակների մեջ դրանք տարբերվում են ըստ խաղողի սորտերի և աճեցման շրջանների: Հետևաբար նման անալիզը թույլ կտա հստակ որոշել ոչ միայն խմիչքի որակը, այլև ծագումը:

Անցած ամիսների ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության խնդրանքով ՌԴ ալկոհոլի և ծխախոտի շուկայի վերահսկողության դաշնային ծառայության կողմից տրամադրվել են կոնյակի և կոնյակի սպիրտների իզոտոպային բաղադրության փորձաքննության մեթոդները, որպեսզի փորձաքննության արդյունքները համադրելի լինեն ՌԴ–ում իրականացվող համանման փորձաքննությունների հետ, իսկ լաբորատորիայի մասնագետները համապատասխան վերապատրաստումներ են անցել ՌԴ–ում։ Այնուհետև լաբորատորիան անցել է ածխացնի, ջրածնի և թթվածնի կայուն իզոտոպների հարաբերակցության որոշման հավատարմագրման գործընթացը, ինչի շնորհիվ ՀՀ-ում գործող լաբորատորիայի եզրակացությունները կճանաչվեն ԵԱՏՄ անդամ երկրներում։

Սարքը գտնվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ–ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների փորձարկման լաբորատորիայում։

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա հայաստանյան լաբորատորիայի փորձաքննությանն արդյունքների ճանաչման հետ կապված դեռևս խնդիրներ կան լուծելու, քանի որ ԵՄ–ում գործող ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներով վերը նշված սարքավորում հնարավոր է իրականացնել միայն ածխածնի և թթվածնի իզոտոպային բաղադրության փորձաքննությունների, իսկ ջրածնի իզոտոպային բաղադրության փորձաքննությունները, ԵՄ փորձաքննության մեթոդի համաձայն, պետք է իրականացվի ատոմամագնիսական ռեզոնատոր սարքավորման միջոցով, որը Հայաստանում դեռ չկա։ Աշխատանքներ են տարվում այդ սարքը ձեռք բերելու ուղղությամբ։ Բացի այդ, որպեսզի փորձաքննության արդյունքները ճանաչվեն ԵՄ երկրներում, լաբորատորիան պետք է անցնի համապատասխան միջազգային հավատարմագրում։

Այսօր լաբորատորիան կարող է իրականացնել օրական 2-3 նմուշի փորձաքննություն։ Նմուշների հոսքի ավելացման նպատակով ընթացքի մեջ է լրացուցիչ սարքավորումներ ձեռք բերելու գործընթացը, որի արդյունքում հնարավոր կլինի օրական 6-7 նմուշի փորձաքննություն կատարել։

Սարքավորման հզորությունը հնարավորություն չի տալիս ապրանքի բացթողումից առաջ ստուգումները պարտադիր դարձնել, և սարքավորումն այժմ ամենօրյա ռեժիմով օգտագործվում է պետական վերահսկողության շրջանակում տարբեր նմուշների լաբորատոր փորձարկումների համար։

Նշենք, որ 2024 թվականին Հայաստանից շուրջ 18 մլն դոլարի գինի է արտահանվել, 341 մլն դոլարի` կոնյակ։ Ռուսաստանին բաժին է ընկել գինու արտահանման շուրջ 70%-ը, իսկ կոնյակի՝ 80%-ից մի փոքր ավելին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լուվրի կողոպուտը իրականացրել են մանր հանցագործներ, այլ ոչ թե պրոֆեսիոնալներ. Փարիզի դատախազ

Եվրոպական ավիաընկերությունները վերսկսում են հաղորդակցությունն Իրանի հետ

Արեգակնային հզոր բռնկումները վերսկսել են

Ավտոբուսի վթшրի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի․ կազմակերպվում է տուժшծներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ․ ԱՆ

Որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում․ Բրյուսովի անվան պետական համալսարան

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ստացել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու առաջարկ

Ավտոբուսի վթшրի հետևանքով մեկ տուժшծի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության․ ԱՆ

Հաղարծին տանող ճանապարհին Բրյուսովի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը կիսակողարջված հայտնվել է անտառում․ կան վիրավորներ

Անգլիայում հանցագործները դանակներով հարձակվել են գնացքի ուղևորների վրա. կան վիրավորներ

3-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է հարևան գյուղի դաշտամիջյան հատվածում

Իսրայելը հարվածել է Լիբանանին․ զոհվել է 4 մարդ

Եգիպտոսում բացվել է աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը

Այսօր Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի հիշատակի օրն է

Իտալացի արվեստի պրովոկատորը վաճառում է ոսկե զուգարանակոնք. մեկնարկային գինը՝ 10 միլիոն դոլար

Բանտից ազատված մարդակերի բնակարանում տղամարդու դի է հայտնաբերվել