Պուտինը ժամանել է Չինաստան
Նոյեմբերի 05, 2025

Պուտինը ժամանել է Չինաստան

By Օգոստոսի 31, 2025 100

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Տյանցզին քաղաքի Բինհայ օդանավակայանում, այստեղից սկսվում է Ռուսաստանի ղեկավարի չորսօրյա այցելության ծրագիրը Չինաստան, հայտնում է ՏԱՍՍ-ը։

ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հրավերով Ռուսաստանի նախագահը կայցելի Տյանցզին և Պեկին քաղաքները։

Օդանավակայանում Պուտինին դիմավորել է պատվո պահակախումբը։ Ինքնաթիռի թռիչքուղու մոտ պետության ղեկավարին սպասում էին Քաղբյուրոյի անդամ, Տյանցզինի կուսակցական կոմիտեի քարտուղար Չեն Միները, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան ՉԺՀ-ում Իգոր Մորգուլովը և Չինաստանում ռուսաստանյան արտասահմանյան հաստատությունների ավագ դիվանագիտական աշխատակիցներ։ Պուտինը, իջնելով ինքնաթիռից , դիմավորողների հետ փոխանակվել է ձեռքսեղմումներով, նստել է նախագահական «Աուրուս»-ը և մեկնել իրեն հատկացված նստավայր։

Իր ռուսաստանյան համարանիշերով մեքենայով Վլադիմիր Պուտինը սովորաբար տեղաշարժվում է ցանկացած ուղևորության ժամանակ, այդ թվում՝ արտասահմանյան։ Այս անգամ ևս նախագահական լիմուզինը հատուկ բերվել է Ռուսաստանից, սակայն համարանիշերը փոխարինվել են չինականով։ Սև գույնը նշանակում է դիվանագիտական համարանիշեր։

Օգոստոսի 31-ի երեկոյան Մեյցզյանի միջազգային կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում կմեկնարկի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը։ ՇՀԿ գագաթնաժողովին ժամանած առաջնորդներին սպասվում է ընդունելություն և համերգ՝ հանդիսավոր դիմավորումից և լուսանկարվելու ավանդական արարողությունից հետո։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հարգելի՛ Վրաստանի կառավարություն, դուք ձեր ժողովրդին չեք մոտեցնում ԵՄ-ին, այլ ավելի եք հեռացնում նրանց. ԵՄ հանձնակատար

Տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել 2026 թվականի «գլխագինը». «Ժողովուրդ»

Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում. Սերժ Սարգսյան

Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել չվերթների քանակը. Միրզոյան

ԱՄՆ ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկում բոլոր չվերթները դադարեցվել են ռումբի սպառնալիքի պատճառով

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին

Հունգարիան թույլ չի տա Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Հունգարիայի ԱԳՆ

Bitcoin-ի արժեքը կտրուկ նվազել է

Մամդանին հինգ ամսվում երկու անգամ հեռացրել է Նյու Յորքի ամենախորհրդանշական քաղաքական դինաստիաներից մեկի ժառանգորդին

Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

Շոյգուն Մոսկվայում հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ․ ՏԱՍՍ

Շարքային պայմանագրային զինծառայողները կարող է ստանալ 700 հզար դրամ աշխատավարձ. Փաշինյան (վիդեո)

Թրամփը կարող է փոխել աշխարհը. Ռոնալդու

Ռոնալդուն խոստովանել է, որ շուտով կարող է ավարտվել կարիերան