Ռուսաստանի ԱԳՆ-ն իրանական լրատվամիջոցներին մեղադրել է «ոչ հավաստի հրապարակումների» մեջ
Հոկտեմբերի 30, 2025

Ռուսաստանի ԱԳՆ-ն իրանական լրատվամիջոցներին մեղադրել է «ոչ հավաստի հրապարակումների» մեջ

By Օգոստոսի 30, 2025 168

Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում փաստացի մեղադրել Է իրանական լրատվամիջոցներին ապատեղեկատվության մեջ:

«Ուշադրություն ենք դարձրել Իրանի ԶԼՄ-ներում վերջին շրջանում Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին ոչ հավաստի հրապարակումների հաճախակիացմանը՝ ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների վրա ստվեր գցելու նպատակով։

 

Ընդհանրացնելով՝ դրանց իմաստը հանգում է նրան, որ իբր Ռուսաստանն Իրանի համար «հուսալի գործընկեր» չէ և «հարկ եղած ձևով աջակցություն չի ցուցաբերել Իսրայելի հետ հակամարտության ընթացքում»։

Նման նյութերի հաճախականությունը սահմանափակ ժամանակահատվածում հուշում է Ռուսաստանի և Իրանի թշնամական ուժերի կողմից իրականացվող համակարգված ապատեղեկատվական արշավի մասին, որի նպատակն է խաթարել մեր բարեկամ երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերությունը և վարկաբեկել հետևողական աջակցությունը, որը Ռուսաստանը ցույց է տվել և ցույց է տալիս իր հարավային հարևանին ու բարեկամին՝ նրա օրինական իրավունքների և ազգային շահերի պաշտպանության հարցում։ Պատահական չէ, որ նման տեղեկատվական արտահոսքերը հնարավորինս արագ տարածվում են արևմտյան ռեժիմների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից։

Սակայն ամենանողկալի և կատաղի միտքը՝ որոշումների նպատակահարմարության որոշման մասին հայտնել է Իրանի խորհրդի անդամ Մ. Սադրը, որը օգոստոսի 24-ին, առանց ապացույցների, տեսահարցազրույցում հայտարարել է, որ «Ռուսաստանը Իսրայելին հետախուզական տեղեկատվություն է տրամադրել՝ իրանական ամբողջ ՀՕՊ համակարգի ճշգրիտ կոորդինատներով»։

 

Այդքան նողկալի և անհեթեթ հայտարարությունը ստիպված էր մեկնաբանել նաև Իրանի արտաքին գործերի նախարարությունը, որի պաշտոնական ներկայացուցիչ Ի. Բաղային շեշտել է, որ Մ. Սադրի «զրպարտությունները չեն համապատասխանում իրականությանը», «որևէ ապացույցի վրա հիմնված չեն» և «չեն արտացոլում Իրանի պաշտոնական դիրքորոշումը»։

Ցանկանում ենք հիշեցնել, որ Ռուսաստանը միանշանակ դիրքորոշում է որդեգրել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքի վրա ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ իրականացված չհրահրված և ռազմական հարվածների վերաբերյալ և վճռականորեն դատապարտել է դրանք։ Բացի այդ, լավ հայտնի է, որ մեր երկիրը դիվանագիտական մակարդակով աջակցում է իրանական ժողովրդին՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում իր իրավունքը պաշտպանելու համար։

Վստահ ենք, որ իրանցի գործընկերները կշարունակեն զգայուն կերպով արձագանքել տարբեր տեսակի տեղեկատվական արտահոսքերին, որոնք նպատակ ունեն վարկաբեկել ռուս-իրանական համագործակցության հետագա ընդլայնումը տարբեր ոլորտներում՝ Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի հիման վրա», - նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կնվազի. եղանակի տեսություն

3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

Բանակից մեծ թվով սպաների զորացրում կատարելու և զինվորական թոշակի տրամադրման կարգը փոխելու լուրերը կեղծ են. ՊՆ

Բանակից մեծ թվով սպաների զորացրում կատարելու և զինվորական թոշակի տրամադրման կարգը փոխելու լուրերը կեղծ են. ՊՆ

Սկսվում է 2026–ի ընտրություններում ՔՊ կուսակցության թեկնածուների առաջադրումը

Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվել է

ՀՀ իշխանությունն Ադրբեջանին պահանջ չի ներկայացնում ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի մասով. Արման Եղոյան

Լոռիում բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կան տուժածներ

Սկանդալ՝ Իրանում. նախկին նախագահի դստեր դեմ դատական գործ է հարուցվել

Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունը վերադարձնել հանրությանը. հայտարարություն

Դատապարտում ենք Դավիթ Համբարձումյանի ապօրինի ազատազրկումը. «Մեր ձևով» շարժում

Ինչպե՞ս երկարացնել սմարթֆոնի և նոութբուքի մարտկոցի կյանքը. խորհուրդներ գիտնականներից

Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան Հելոուինի զարդարանքները

Ոստիկանությունը ձերբակալել հարսանիքի ժամանակ կրակ բացած ադրբեջանցիներին

Եվրաքննադատության «ապտակը» եւ Մարիա Կարապետյանի «ձախողած քննարկումը». «Ժողովուրդ»