Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանի անունն այս շրջանում բավական ակտիվորեն շրջանառվում է «Եվրատեսիլի» երկրպագուների կողմից։ Որոշ ֆան էջեր լուրեր են տարածում այն մասին, որ երգչուհին, գուցե, ներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2026»-ին։
Թեմայի շուրջ դեռևս պաշտոնական տեղեկություն չի հաստատվել։ Ինքը՝ Աթենան, ևս չի մեկնաբանում խոսակցությունները, թեև կիսվում է իրեն նշած էջերի հրապարակումներով։
Հավելենք, որ հունահայ երգչուհին դարձել էր «Դեպի Եվրատեսիլ 2020»-ի հաղթողը և ստացել հնարավորություն Հայաստանը ներկայացնելու այդ տարվա «Եվրատեսիլ»-ում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով «Եվրատեսիլ 2020»-ը տեղի չունեցավ ավանդական ֆորմատով։
Աթենան, այնուամենայնիվ, չհանձնվեց։ Երգչուհին իր ուժերը փորձեց նաև նախորդ տարվա «Դեպի Եվրատեսիլում»։ Թեև երգչուհին ֆավորիտների շարքում էր, հաղթող ճանաչվեց երգիչ Պարգը, որն էլ ստացավ «Եվրատեսիլ 2025»-ին Հայաստանը ներկայացնելու ուղեգիրը։